Տեղի է ունեցել «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթի մրցանակաբաշխությունը։
Մրցույթը երիտասարդ գիտնականների համար (մինչև 45 տարեկան) հայտարարել էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և Ռուսաստանի հայերի միությունը։ Մրցույթով սահմանվել էին 1-ին և 2-րդ կարգերի մրցանակներ 4 անվանակարգերում 2021-2023 թվականներին հրապարակված գիտական հոդվածների, հոդվածների շարքի, մենագրությունների կամ արտոնագրված աշխատանքների համար: Մրցանակային ընդհանուր ֆոնդը 8 միլիոն դրամ է:
«Ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտություններ» անվանակարգում 1-ին կարգի մրցանակ է շնորհվել ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտից Արմեն Սարգսյանին։ 2-րդ կարգի մրցանակ ստացել են Երևանի պետական համալսարանից Տիգրան Աբրահամյանը և ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտից Արմեն Վաղարշակյանը։
«Քիմիա և Երկրի մասին գիտություններ» անվանակարգում 1-ին կարգի մրցանակը շնորհվել է ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնից Էլմիրա Հակոբյանին։ 2-րդ կարգի մրցանակը ստացել է Երևանի պետական համալսարանից Գոհար Շահինյանը։
«Կյանքի մասին գիտություններ» անվանակարգում 1-ին կարգի մրցանակին արժանացել է ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտից Արսեն Առաքելյանը։ 2-րդ կարգի մրցանակը ստացել է Երևանի պետական համալսարանից Կարեն Թռչունյանը։
«Հայագիտություն և հասարակական գիտություններ» անվանակարգում 1-ին կարգի մրցանակը ստացել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ագգագրության ինստիտուտից Հայկ Հակոբյանը։ 2-րդ կարգի մրցանակը շնորհվել է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտից Մերի Սարգսյանին։
Մրցանակակիրները պարգևատրվել են դրամական պարգևներով և արժանացել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Ռուսաստանի հայերի միության պատվավոր դիպլոմների:
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47