Ներքին Չարբախի մի քանի փողոցների բնակիչների կյանքը վերջին երկու տարիներին անտանելի է դարձել։ Մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող խուզաբուծարանից եկող հոտի պատճառով 5-րդ, 7-րդ, 9-րդ ու այլ փողոցներում ապրող մարդիկ բակ դուրս գալ, տան դուռ ու պատուհան բաց թողնել չեն կարողանում։ Հյուր ընդունելիս էլ ամաչում են, մանրամասն բացատրում, թե ինչն պատճառը, ուր են դիմել, ինչ պատասխան են ստացել։
Panorama.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին պատմեց, որ հոտն ուժգնանում ու խնդիրը սրվում է հատկապես անձրևի ժամանակ, օրվա տարբեր ժամերին, երեկոյան՝ հատկապես։
«Այս տարվա հորդառատ անձրևներին հաջորդած մաքուր օդը վայելել ոչ մի օր չկարողացանք։ Փակված ենք տներում, ինչպես բանտարկյալը։ Ես անձամբ դիմել եմ տարբեր մարմինների։ Պատկերացրեք, անցած տարի թաղապետարանի աշխատակիցը մեր ահազանգի հիման վրա եկել էր խնդրին ծանոթանալու, հոտի պատճառով առաջ գնալ չի կարողացել։ Դիմել ենք շրջակա միջացայրի նախարարություն, ասում են դիմեք, տեսչական մարմին, դիմել եմ Առողջապահական տեսչական մարմին, ասում են՝ մենք չենք զբաղվում նման խնդրով»,-պատմում է Հ. Հակոբյանը։
Սեփական ուսումնասիրություններով բնակիչները պարզել են, որ մոտերքում խոզաբուծարան կա, ո՞ւմն է այն պատկանում, օրինակա՞ն է, սահմանված թվո՞վ են այնտեղ կենդանիները պահում, բնակիչները չգիտեն։
Բնապահպանական տեսչական մարմին բնակիչներից մեկը նույնպես ահազանգել է։
Տեսչական մարմնի խոսնակ Նաիրա Աղաբաբայանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ ահազանգ ստացել են, հիմա փաստաթղթերն են պատրաստում ստուգում սկսելու համար։
Երբ կսկսեն ստուգումը, տեսչական մարմնից դժվարացան ասել։ Բնակիչները հույս ունեն, գոնե ամառվա ընթացքում մի գործ կանեն։
00:00
22:42
22:22
21:00
20:41
19:45
19:26
18:35
15:58
15:45
15:24
15:09
14:53
14:53
14:35
14:19
14:03
13:44
13:19
13:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13
09:01
09:56
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:23
09:14
09:02
09:55
09:42
09:34
09:23
09:14