«Իմնեմնիմիի գործով» ընթացող դատական նիստում հանրային մեղադրողը բացարկ հայտնեց դատավոր Արման Հովհաննիսյանին՝ հայտարարելով, որ դատավորն ունի կանխակալ վերաբերմունք։
Դատախազը որպես ասածի հիմնավորում նշեց, որ մեղադրյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդության քննարկման ժամանակ, երբ Վազգեն Սաղաթելյանը փորձել է անդրադառնալ խափանման միջոցի իրավաչափության պայմաններից մեկին՝ վկանների վրա հնարավոր ազդեցությանը, դատավորն ընդհատել է Սաղաթելյանին ու ասել.
«Ի սկզբանե ասել եմ, հետո կհիմնավորի դատարանը, դա դատարանը հիմնավոր չի համարում, այդպիսի ռիսկ չի տեսնում, որպեսզի ժամանակ չծախսենք»։
Դատախազն ասաց, Քրեական դատավարության օրենսգրքի 311 հոդվածի 1-ին մասով նախատեսված մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցի հարցի քննարկումը չավարտած, նախագահող դատավոր Հովհաննիսյանը նախապես արդեն ունեցել է ձևավորված վերջնական դիրքորոշում առ այն, որ երկու մեղադրյալների դեպքում բացառվում է վկաների վրա ազդեցություն գործելու հանգամանքը։
Նա խնդրեց՝ միջնորդությունը բավարարել։ Երկրորդ դատախազն ասաց՝ միանում է միջնորդությանն ամբողջությամբ։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02