«Իրավունք» թերթը գրում է.
«Անդրադառնալով ՀՀ իշխանությունների` ՌԴ-ին ուղղված հաթաթաներին եւ, պատասխանելով հարցին, թե Հայաստանը դուրս կգա՞ ՀԱՊԿ-ից, միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը գնահատեց. -Իշխանությունը գիտակցում է, որ ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որից եթե դուրս ես գալիս, դառնում ես արտադաշինքային երկիր: Հետեւաբար, Հայաստանը այլ ռիսկերի առաջ է կանգնելու, ու քանի որ այս պահին չկա փոխարինող այլ ռազմաքաղաքական դաշինք, որը գրկաբաց կընդունի ու կապահովի անվտանգությունը: Իհարկե, այնպես չէ, որ ՀԱՊԿ-ը կատարյալ է գործում: Իշխանությունն ընդամենը ժամանակ է ձգում ու փորձում է ինքը ՀԱՊԿ-ից ավելի շուտ ճշգրիտ ձեւակերպում ստանալ առ այն, թե ո՛րն է Հայաստանի պետական սահմանը, որոնք արտաքին վտանգից պետք է պաշտպանի ՀԱՊԿ-ը, այսինքն՝ այստեղ կա փոխադարձ բումերանգային տրամաբանություն։ «Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ պատասխան չտրվի, Հայաստանի առաջ ՀԱՊԿ-ում մնալ-չմնալու կոնկրետ հարց է դրվելու։ Կարծում եմ, որ ինչ-որ տեղ իշխանությունները հենց դրան էլ ձգտում են, որ հենց ՀԱՊԿ-ում կայացվի Հայաստանի դուրս գալու մասին որոշում, որ հետագայում ողջ պատասխանատվությունն ընկնի ոչ թե իրենց վրա, այլ՝ ՀԱՊԿ-ի: «Ի»- Բայց նաեւ մեկ այլ փաստ չմոռանանք. Եթե ՀԱՊԿ-ից Հայաստանին հանեն, ապա կհանեն նաեւ ԵՏՄ-ից: Միաժամանակ լիովին կխզվեն Ռուսաստանի հետ տնտեսական կապերը: Թե ում վրա «պատասխանատվությունը կմնա», Մոսկվային հաստատ հետաքրքիր չէ: Պարզապես, նման իրավիճակում Հայաստանը կոչնչանա, եւ վերջ»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01