Մայիսի 31-ին՝ առավոտյան ժամը 8:48-ին, ոստիկանություն է ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել:
ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբ է մեկնել դեպքի վայր:
«Նախորդ երեկոյից մինչ առավոտ տանը մարդ չէր եղել, այդ ընթացքում էլ կոտրել էին եվրոպատուհանի ապակին և երկրորդ հարկի ննջարանից` ներքնակի տակից, տարել էին 55 հազար դոլար:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, կատարվեցին անհետաձգելի գործողություններ: Այս ամենին զուգահեռ, տեղազննության արդյունքներն ու հանցագործության հանգամանքները համադրելով, Նաիրիի քրեական հետախույզներն առաջ քաշեցին վարկածներ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արագ արդյունք տվին: Ըստ վարկածի` կար և՛ կազմակերպիչ, և՛ կատարող, և՛ օժանդակող:
Ահազանգից մոտ չորս ժամ անց, ժամը 12.30-ին, Քասախ գյուղի իր տանը հայտնաբերվեց 37-ամյա օժանդակողը: Եվս երեք ժամ անց մայրաքաղաքի Բաշինջաղյան փողոցում, համագյուղացու տնից գողությունը կազմակերպելու կասկածանքով, ձերբակալվեց և ոստիկանության Նաիրիի բաժին տեղափոխվեց Քասախի բնակիչ 38-ամյա տղամարդը: Նա էր ուղղորդել երևանցի 41-ամյա տղամարդուն, հաղորդել անհրաժեշտ տվյալներ և մայիսի 30-ի երեկոյան էլ իր մեքենայով նրան հասցրել համագյուղացու տան հետնամաս ու հեռացել:
41-ամյա երևանցին, զինված անհրաժեշտ գիտելիքներով ու տեխնիկական միջոցներով, մտել էր տուն և տարել գումարը: Այնուհետև երևանցին կապվել էր կազմակերպչի և օժանդակողի հետ: Հանդիպել էին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին, որտեղ կատարողը 7600 դոլար տվել էր կազմակերպչին, 7500 դոլար` օժանդակողին: Ի դեպ, վերջինս իր վարձատրությունն ամբողջությամբ ի պահ էր հանձնել մի երրորդ անձի:
Կազմակերպիչն ու օժանդակողը ներկայացվել են նախաքննական մարմին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր:
Օժանդակողի վստավելի անձի խուզարկությամբ հայտնաբերվել է գողոնի մի մասը` 7500 դոլարը, իսկ կազմակերպիչն իր զոքանչի տնից ներկայացրել է 4400 դոլար գողոն:
Դատարանի որոշմամբ կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են: Ձեռնարկվում են միջոցներ` երևանցի կատարողին և գողոնի մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47