ARM | RUS |

«Փաստ». «Օդից կախված» իշխանության հակակովային փշալարերը, այցային շոուն ու... հնարավոր հանրաքվեն

20.06.24 | 09:27

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Թե ինչու էր Փաշինյանը գնացել Սյունիքի մարզ, սկզբունքորեն, դժվար չէ կռահել: Զրոյի ձգտող վարկանիշի պայմաններում, մանավանդ հունիսի 12-ին ոստիկանության միջոցով կազմակերպված արյունահեղությունից հետո նրան շտապ կարգով «վերականգնողական պրոցեդուրա» էր պետք: Բայց դա՝ իր հերթին: Այնպիսի անձնավորության պարագայում, ինչպիսին արդեն 6 տարի Հայաստանը ցնցող Փաշինյանն է, նմանօրինակ այցերը միայն մեկ նպատակ չէ, որ հետապնդում են: Նրա որևէ մարզային այց, ինքնին, արդեն որոշակի չարագուշակություն պարունակում է իր մեջ: Օրինակներով չծանրաբեռնենք ընթերցողին՝ Արցախից Կիրանց օրինակ է, որ աընդհատ հետապնդում է մեզ: Ի՞նչ է լինելու Սյունիքում կամ Սյունիքի հետ: Արդյո՞ք շուտով Արարատ կամ Գեղարքունիք չի մեկնելու: Ճիշտ է, առավել դիտողունակ մեկնաբանները ենթադրում են, որ հարվածի տակ հաջորդը ոչ թե Սյունիքի բնակավայրերն են հայտնվելու, որոնք արդեն մի անգամ 2020-ի նոյեմբերի-դեկտեմբերին, այն էլ՝ «բանավոր համաձայնությամբ», ծանր հարված ստացել են, այլ այս անգամ Արարատի մարզի Տիգրանաշենն է «սահմանազատվելու», ավելի ճիշտ՝ «սահմանահանձնվելու», բայց օրը կգա, ինչպես ասվում է, չարն էլ՝ հետը, կիմանանք: Փոքր ու փոքրացող երկիր է: Համենայն դեպս, Փաշինյանը սյունիքյան այցի ընթացքում տարբեր բաների մասին խոսեց, որքան էլ հիմնական նպատակներից մեկը ոչ թե խոսելն էր, այլ «Սյունիքի մարզի բնակչությունը ցնծությամբ է դիմավորում Հայաստանը սահմանազատող Փաշինյանին» բեմականացված շոուի ցուցադրությունն էր: Սա էլ է, գիտե՞ք, հետաքրքրական ու հատկանշական: Ինչպես վկայում են տեղացիները, Երևանից ժամանած համապատասխան ծառայությունների աշխատակիցները մի քանի օր շարունակ «մաղել» են մարզը ու հատկապես այն բնակավայրերը, որտեղ, ըստ ծրագրի, պետք է այցելեր կամ այցելեց Փաշինյանը: Տեղական իշխանություններն ու քպականները պատասխանատու էին Փաշինյանի հետ «պատահաբար» հանդիպող, նրան գրկող-գուրգուրող «ինքնամոռաց» կողմնակիցների քասթինգի համար: Ի լրումն, «կենտրոնից» նաև «դիմավորող-ուղեկցող յուրայինների գործուղման մասին էլ խոսակցություններ էին շրջանառվում: Մի խոսքով՝ դատարկ շոու, որի հիմնական նպատակը դեռևս «ժողվարչապետ» քարոզչական փուչիկն է: Ըստ որում, անհասկանալի է, թե ում համար է դա: Վերջին հաշվով, շոուի հանդիսատեսը հիմնականում Հ1-ի կամ իշխանական քարոզչության այլ միջոցների լսարանն է, որի ընդգրկումը մոտավորապես արդեն համընկնում է ՔՊ վարչության կազմի ու նրանց ազգականների թվակազմի հետ: Կարճ ասած՝ իրենք նկարում են, իրենք նայում, իրենք հրճվում ու ցնծում: Մեծ հաշվով՝ ինքնախաբեություն: Ինչ վերաբերում է հայտարարություններին, ապա դրանք մեկը մյուսից «շքեղաշուք» են: Օրինակ՝ Փաշինյանը խոսեց այն մասին, որ փշալարեր կանցկացվեն, ինչպես, ասենք, Կիրանցում (չնայած Բագրատ Սրբազանն ասում է, թե ոչ մի փշալար էլ չկա, գնալու է՝ անձամբ ստուգի), ինչից հետո այլևս կովերը չեն հատի սահմանը և չեն հայտնվի թշնամուն նվիրած տարածքներում: Դե, կովերը «ջի-փի-էս» չունեն, քաղաքականապես անգիտակից կենդանիներ են: Վերջ, այլևս կարելի է, ուրեմն, փաշինյանական մոտեցմամբ, երկրին ու հատկապես սահմանամերձ դարձված բնակավայրերում ապրող հայրենակիցների անվտանգությունն ապահովված համարել: Չէ՞ որ կովերն այլևս փշալարերը չեն հատի ու անցնի թշնամապատկան տարածք: Լավ, իսկ եթե հանկարծ հավերն ու սագերը անցնե՞ն: Այդ դեպքում ի՞նչ է նախատեսվում: Փշալար-սահմանը հատելու դեպքում վնասազերծվելո՞ւ են, թե՞ ոնց: Ավելի վատ, որ միգուցե Փաշինյանի մտքով չի անցել. եթե թշնամին իր հաճույքի համար սկսի կրակել, ենթադրենք, Ներքին Հանդի տների, բնակիչների ուղղությամբ, ի՞նչ է, թշնամական գնդակները, արկերն ու ականները գալու են, հասնեն փշալարերին ու թափվեն գետնի՞ն: Համաձայն ենք, ամենևին ծիծաղելի չէ: Առավել ևս, եթե նկատի ունենանք, թե հատկապես ո՞վ է ու ի՞նչ է իրենից ներկայացնում թշնամին: Այցի ընթացքում Փաշինյանն, ի դեպ, խոսք նետեց նաև այն մասին, թե սահմանազատման հարցերի հետ կապված, հնարավոր է, հանրաքվե լինի կամ այդ հարցերը հանրաքվեով որոշվեն: Այստեղ էլ են մի շարք հարցեր ծագում (չնայած, անշնորհակալ գործ է՝ տրամաբանություն ու պատճառահետևանքային կապ գտնել նույն թեմայով Փաշինյանի՝ տարբեր ժամանակներում արված հայտարարությունների միջև): Օրինակ, այդ ինչպե՞ս է, որ Կիրանցում, Ոսկեպարում, մի խոսքով՝ Նոյեմբերյանի շրջանում սահմանազատման համար հանրաքվեի կարիք չեղավ, այլ սև ու կարմիր «բերետներով» բնակչությանն «աղացին» ու արագորեն «սահմանագծեցին» ու «սահմանազատեցին», իսկ հիմա, պարզվում է, կարող է հանրաքվե լինել, ենթադրենք, Սյունիքի կամ այլ մարզի սահմանային տարածքների հետ կապված: Կիրանցն ու Ոսկեպարն, ի՞նչ է, ա՞յլ երկրի տարածքում են, ա՞յլ օրենքներ էին այն դեպքում գործում: Երկրորդ՝ ի՞նչ «սահմանազատման» մասին է խոսքն, առհասարակ, եթե Փաշինյանն ու իր «առաջին շարքի» կուսակիցները խոսում էին «սահմանի վերականգնման» մասին՝ նկատի ունենալով ԽՍՀՄ չգիտես, թե ո՛ր թվականի քարտեզը, որ միայն իրենք են տեսել ու չեն հանրայնացնում: Այդ ի՞նչ իշամեղու է թառել կառավարության ծրագրերի վրա, որ «հանկարծակի» հիշեցին հանրաքվեի, մեծ հաշվով՝ այն մասին, որ երկրի տարածքային ամբողջականության փոփոխության վերաբերյալ հարցերը, Սահմանադրության համաձայն, որոշվում են հանրաքվեով: Թե՞ նաև ձեռքի հետ սահմանադրական հանրաքվե էլ է լինելու՝ համապատասխան փոփոխությամբ: Իսկ հնարավո՞ր է, որ այդ «հանրաքվե» ասվածը այն փայլաթուղթն է, որով Փաշինյանն ու նրա իշխանությունը զուգահեռ ցանկանում են փաթեթավորել առհասարակ Սահմանադրության փոփոխությունը՝ Սահմանադրության նախաբանի ու Անկախության հռչակագրին արված հղման վերացմամբ՝ գործնականում կատարելով Ալիևի ու Էրդողանի հերթական պահանջ-նախապայմանը: Կա նման «գործիքակազմ»՝ ակնհայտ տապալվելիք որևէ հանրաքվեի հետ դնել մեկ այլ հարց, կամ կազմակերպել ընտրություններ: Հարցեր շատ կան: Այդ թվում՝ խաչքարերի վերաբերյալ Փաշինյանի դարակազմիկ «մտքերի» վերաբերյալ, որ արտահայտեց Սիսիանի ավագ դպրոցի «բերման ենթարկված» աշակերտների հետ հանդիպման ժամանակ: Թե բա. «Ինչքա՞ն խաչքար դնենք, հասկացանք՝ 1, 2, 10, 50, 100: Եկեք ամեն մեկի վզից մի հատ խաչքար կախենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է: Մեծ խաչքարեր կախենք երեխաների ոտքից, ասենք՝ դե, քարշ տվեք, որովհետև Վարդան Մամիկոնյանի սերունդներն եք դուք: Մեր նահատակները զոհվել են, որ երեխաների վզերից խաչքարերը կախենք, հա՞, ոչ, զոհվել են, որ ապրեն, որ կյանքը վայելեն, որ կյանքից հաճույք ստանան: Այս փոփոխությունն է հիմա տեղի ունենում Հայաստանում»: Իր՝ «Երկրի հակառակ կողմը» գրոտվածքում ներառելու ենթակա այս արտահայտության հեղինակը ակնհայտորեն աշխարհընկալման ու ազգային ինքնության հետ կապված լրջագույն խնդիրներ ունի: Հակառակ դեպքում ուղղակի անհնար էր նման բառակույտ ձևակերպել ու արտաբերել»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա...

14:05

Երևանում վթարային ջրանջատում կլինի

Երևանում վթարային ջրանջատում կլինի

11:35

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված համաժողովին

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված...

11:16

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել...

10:58

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ...

10:45

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի...

10:24

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:05

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:24

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

09:08

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8...

16:28

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի...

16:13

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են

10:04

Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն

Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական...

09:42

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում...

09:14

Պարգևավճարները կապ չունեն աշխատանքի արդյունավետության հետ․ դրանք տրվում են լոյալության համար. Վարդանյան

Պարգևավճարները կապ չունեն աշխատանքի արդյունավետության հետ․ դրանք տրվում են լոյալության համար....

00:00

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ

00:00

Անդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է առնվազն 410 մլն դրամի համակարգչային հափշտակություններ և փողերի լվացում

Անդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է առնվազն 410 մլն դրամի համակարգչային...

00:00

Մոտ օրերս ՀԷՑ-ի ավտոպարկը կտեղափոխվի սեփական տարածք. Պետրոսյան

Մոտ օրերս ՀԷՑ-ի ավտոպարկը կտեղափոխվի սեփական տարածք....

00:00

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան...

16:29

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47