Ս. թ. նոյեմբերի 7-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շրջայց է կատարել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` ծանոթացել վերազինման շրջանակում թատրոնում իրականացված աշխատանքներին: Նախարարին ուղեկցել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շրջայցի ավարտին պատասխանել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին:
Նշենք, որ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերազինման ծրագրի շրջանակում, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և «Վագներ-Բիրո Ավստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի», «Զալցբրեններ Ստեյջթեք աուդիո վիդեո մեդիասիսթեմս Ջիէմբիեյջ», «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս Ջիէմբիեյջ» և «Արթսթեք» ընկերությունների կոնսորցիումի միջև 2014 թվականին կնքված պայմանագրի համաձայն` ամբողջովին ավարտվել են բեմական մեխանիզմների վերազինման աշխատանքները: Այսպիսով, ներդրվել են դեկորացիոն շարժաձողի, լուսային սոֆիտների, կետային վերելքի, «Առլեկին», հակահրդեհային վարագույրների, ծխահեռացման և պտտվող բեմի համակարգերը, ներդրվել են ընդհանուր սերվերի ծրագրային և ցանցային համակարգերը: Լուսային տեխնիկայի մասով ամբողջությամբ նորացվել է ղեկավարման վահանակը, դիմերային և ցանցային համակարգը, մալուխային ցանցը, տեղադրվել են նոր լուսատուներ: Ձայնային սարքավորումների մասով ներդրվել է բեմի ղեկավարման, ներկայացման կառավարման և հեռարձակման, ներքին կապի, ինտերկոմ ծրագրային ապահովման համակարգեր (ականջակալ, խոսաձողեր և միկրոֆոններ, բարձրախոսներ, ձայնի ղեկավարման և ուժեղացման վահանակներ): Իրականացվել են բեմի տախտակամածի փոխարինման, ինչպես նաև դահլիճի հատակի հղկման աշխատանքները, դահլիճում տեղադրվել են հանդիսատեսի համար նախատեսված նոր աթոռներ:
2016 թվականի օգոստոսի 25-ին կնքվել է աշխատանքների հանձնման-ընդունման արձանագրություն:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47