«Փաստ» օրաթերթը գրում է.
«Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջարկում է փոփոխություն և լրացումներ կատարել Հողային օրենսգրքում և «Բյուջետային համակարգի մասին» օրենքում: Նշվում է՝ դա պայմանավորված է համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական շենք- շինությունների սպասարկման համար հատկացված հողերի վարձակալության տրամադրման գործընթացի կանոնակարգման անհրաժեշտությամբ։ Համաձայն Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի՝ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը (բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերի, բնապահպանական և անտառային հողերի) վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրում են համայնքների ղեկավարները: Նախագծով առաջարկվում է նշված կետում համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական շենք-շինությունների սպասարկման համար հատկացված և առանձնացված հողամասերի նկատմամբ նույնպես բացառություն սահմանել և պետական շենք-շինությունների սպասարկան համար հատկացված և առանձնացված հողամասերի վարձակալության տրամադրման գործընթացի իրականացումը վերապահել պետական գույքի կառավարման լիազոր մարմնին «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով, Հողային օրենսգրքով, վարձակալության մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Դրանով պայմանավորված լրացումներ պետք է կատարվեն հողամասերի վարձակալության տրամադրման մրցույթները կանոնակարգող հոդվածներում և «Բյուջետային համակարգի մասին» օրենքում: Այսպիսով՝ նախագծերով առաջարկվում է, որ համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական շենք-շինությունների սպասարկման համար հատկացված և առանձնացված հողերի վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնի պետական գույքի կառավարման լիազոր մարմինը: Ակնկալվում է, որ արդյունքում կավելանան պետական բյուջեի մուտքերը, կկանոնակարգվի համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական շենք-շինությունների սպասարկման համար հատկացված և առանձնացված հողերի վարձակալության տրամադրման գործընթացը»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55