ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան համագործակցությամբ Երևանի Կասկադ համալիրում նշվել է Յոգայի միջազգային օրը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանում Յոգային նվիրված միջոցառումներն արժևորում են Հայաստան-Հնդկաստան միջմշակութային երկխոսությունը, դրա շարունակական ընթացքը, ինչպես նաև երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու համագործակցությունը:
«Որպես մշակութային հարուստ ժառանգություն և պատմություն ունեցող երկիր՝ ուրախ ենք աջակցել Հայաստանում այլ մշակույթների հանրահռչակմանը:Մեր օրերում Յոգան համաշխարհային ճանաչում և բազում հետևորդներ ունի: Այն մարմնի և հոգու միասնության, շարժման ու պլաստիկայի միջոցով ամփոփում է համամարդկային կենսագործունեության և հոգևոր-տիեզերական արժեքները։ Այդ առումով այն ընդլայնում է իր ազդեցության սահմանները՝ հնդիկ ժողովրդի հնագույն ժառանգությունը վերածելով արդի ժամանակների կրթական և հոգևոր գաղափարախոսության»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը և ընդգծել Հնդկաստանի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում նշանակալի Համագործակցությունը։
Յոգայի միջազգային օրը հռչակվել է հունիսի 21-ը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2014 թվականին։ Հայաստանն այն 179 երկրների թվում էր, որոնք կողմ են քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմանը: 2015 թվականից սկսած՝ ողջ աշխարհում նշվում է Յոգայի միջազգային օրը, և կազմակերպվում են դրան նվիրված տարբեր միջոցառումներ: 2016 թ. Հնդկաստանի «Յոգա» վերնագրով հայտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում՝ որպես հնդիկ ժողովրդի հնագույն փիլիսոփայության և հասարակության առողջ ապրելակերպի դրսևորում:
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55