«Յուրաքանչյուր արվեստագետի, յուրաքանչյուր նվիրյալի կորուստը ցավ, վիշտ է բոլորիս համար։ Իրենց գնալով դատարկվում է այն տողը, գիծը, աստիճանը, որ ձեռք էր բերել տվյալ արվեստագետը»,- Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի վերջին հրաժեշտի արարողությանը լրագրողներին ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը։
Նա նշեց, որ Լալա Մնացականյանն իր համար միայն դերասանուհի չէր, ընկեր, թանկ ու հարազատ մեկն էր։
«Երբեք սխալ բառ չի արտասանել բեմից։ Իր ուսանողներին սովորեցնում էր ճիշտ խոսել, արտասանել, ճիշտ շնչել, որ կարողանալ մեկ ամբողջ նախադասություն մեկ շնչով արտաբերել»,- ասաց Ռ.Մաթևոսյանը։
«Ընդհանրապես, կյանքը մի թատրոն է, որի ավարտին դանդաղ իջնում են վարագույները։ Ափսոս, որ Լալա Մնացականյանի վարագույը կայծակնային էր, թույլ չտվեց, որ նույնիսկ վերջին խոսքն ասի։
Ափսոս։ Նմաները մեզ շատ պետք են։ Ցավոք, հրաժեշտ ենք տալիս»,- ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը։
Հիշեցնենք, որ Լալա Մնացականյանը մահացել է հունիսի 22-ին։ Նա 66 տարեկան էր։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02