ARM | RUS |

Հունիսի 12-ին խաղաղ հավաքի ընթացքում քաղաքացիների, լրագրողների հանդեպ կիրառված բռնարարքների փաստով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Դատախազություն

24.06.24 | 18:33

«Միասին» այլընտրանքային հասարակական քաղաքական շարժման համակարգող խորհրդի անունից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել՝ հունիսի 12-ին խաղաղ հավաքի ընթացքում կիրառված ոստիկանական բռնարարքների մասին․ «ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին ՀԱՂՈՐԴՈՒՄ 2024 թ․ հունիսի 12-ին՝ ժամը 19։30-ից, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում, Սիրահարների այգու մուտքի մոտ և այգու ներսում, ՀՀ ոստիկանության և ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների կողմից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համակիրների, ինչպես նաև այդ տարածքում տարբեր պատճառներով գտնվող ՀՀ քաղաքացիների, հավաքը լուսաբանող լրագրողների հանդեպ խաղաղ հանրահավաքի ընթացքում կիրառված բռնարարքների և հանցագործության մասին «Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը, ելնելով 2024թ․ հունիսի 12-ի ժամանակագրությունից և առկա փաստական նյութերից՝ տեսաձայնագրություններից, վկաների և ականատեսների խոսքերից, ինչպես նաև մամուլի բազմաթիվ հրապարակումներից, նաև իրավապաշտպան տեղական և միջազգային կառույցների տարածած նյութերի պնդումներից՝ արձանագրում է, որ հունիսի 12-ին ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից կատարվել են ՀՀ օրենքների կոպտագույն խախտումներ, որոնց ընթացքը պատշաճ մակարդակով չի հետաքննվում, ուստի պահանջում ենք ընդունել մեր դիտարկմամբ առերևույթ կատարված հանցագործության մասին հաղորդումը և ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ նախաձեռնել քրեական վարույթ։ Ներկայացնում ենք դրա վերաբերյալ մեր հիմնավոր կասկածներն ու հիմնավորումները։ Ա․ Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկի հատման վայրում, Ազգային ժողովի և ՀՀ ակադեմիայի միջև ընկած հատվածում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները նախաձեռնել էին քաղաքացիական անհնազանդության գործողություն և խաղաղ հանրահավաք։ Ինչու՞ ենք նշում «խաղաղ», որովհետև ո՛չ հունիսի 12-ին, ո՛չ դրանից հետո այլակարծության իրենց իրավունքն իրականացնող մարդկանցից որևէ մեկի մոտ պաշտոնապես որևէ զենք, զինամթերք չի հայտնաբերվել։ Չի հնչել որևէ կոչ բռնություն գործադրելու կամ ԱԺ-ի վրա հարձակվելու մասին։ Սակայն դեռևս չբացահայտված հանգամանքներում ՀՀ ոստիկանության դեռևս անհայտ բարձրաստիճան պաշտոնյաները հրաման են տվել՝ կիրառելու հատուկ նշանակության միջոցներ ՀՀ քաղաքացիների նկատմամբ, որի հետևանքով 100-ից ավելի ՀՀ քաղաքացի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել՝ միջինից մինչև ծանր, պաշտոնապես դիմել է բուժհիմնարկներ, իսկ հարյուրից ավելի մարդ, տարբեր պատճառներով, ամենից առաջ վախենալով իշխանությունների հետագա հետապնդումներից և հաշվեհարդարից, իրենց վիրավորումները բուժել են անհատական կարգով։ Շուրջ երկու տասնյակ ոստիկան թեթև վիրավորում են ստացել իրենց իսկ կողմից ոչ մասնագիտորեն և անհամաչափ կիրառված հատուկ միջոցների՝ լուսաձայնային «Զարյա-2» և «Զարյա-3» նռնակների պայթյունների հետևանքով։ Բ․ Ոստիկանության ծառայողների կողմից հարձակման և լուսաձայնային «Զարյա-2» և «Զարյա-3» նռնակների կիրառման անխուսափելի անհրաժեշտության և համաչափության մասին որևէ ապացույց առ այսօր չի ներկայացվել։ Այն պնդումները, թե ցուցարարները փորձում էին ճեղքել ոստիկանական պատնեշը և ոստիկանների ուղղությամբ նետում էին պլաստիկե շշեր կամ այլ առարկաներ, հայհոյում էին, կոտրում էին Սիրահարների այգու պարիսպները՝ նպատակ ունենալով հարձակվել ՀՀ ԱԺ շենքի վրա, անհամոզիչ և անհիմն են, որովհետև ԱԺ մուտքերը Սիրահարների այգուց բավական հեռու են և այնտեղ կուտակված քաղաքացիները իրական սպառնալիք չէին կարող ներկայացնել պետական շենքների համար։ Գ․ Ոստիկանները համապատասխան գործողությունների միջոցով շշեր նետող և պարիսպները կոտրող մի խումբ քաղաքացիներին մեկուսացնելու փոխարեն առանց պատշաճ նախազգուշացման անակնկալ կիրառեցին հատուկ միջոցներ՝ տվյալ իրավիճակին անհարիր լուսաձայնային «Զարյա-2» և «Զարյա-3» նռնակներ, ընդ որում դրանք կիրառվեցին ՀՀ օրենսդրության սահմանած կարգերի կոպիտ խախտումներով հանրահավաքներ անցկացնելու և դրանց մասնակցելու իրենց սահմանադրական իրավունքն իրացնող ՀՀ քաղաքացիների ու տվյալ հավաքը լուսաբանող, իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների հանդեպ։ Տվյալ նռնակների կիրառման անհրաժեշտությունը և համաչափությունը ՀՀ ոստիկանությունը չի հիմնավորում, ինչպես նաև չի բացատրում, թե առաջին նռնակներից հետո, երբ մարդիկ հեռանում և փախչում էին, ինչո՞ւ էին շարունակում նետել նոր նռնակներ, թվով շուրջ 30, նրանց վրա կամ ինչո՞ւ էին մարդկանց անթուլատրելի լուտանքներով և հայհոյանքներով քաշում ոստիկանական վահաններից ներս և դաժան ծեծի ենթարկում արդեն գետնատարած, դիմադրություն ցույց չտվող, անզեն և անվնաս քաղաքացիների։ Դ․ Լուսաձայնային նռնակների կիրառումը կատարվել է ՀՀ առողջապահության նախարարի 2012 թ․ 90-Ն հրամանի պահանջներին հակառակ։ Նշյալ հրամանը սահմանում է, որ հատուկ միջոցը մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա պետք է կիրառել, որովհետև հակառակ դեպքում այդ միջոցներն առաջացնելու են մասնակիցների անխուսափելի վնասում և առողջության անհամարժեք կորուստ։ Մոտ տարածության վրա կիրառվելու դեպքում դրանք կարող են անգամ առանց պայթելու առաջացնել լսողության և տեսողության մասնակի կամ լիակատար կորուստ։ Ե․ ՀՀ ոստիկանության տարբեր տարիների ղեկավար ներկայացուցիչներ պնդում են, որ «Զարյա-3» լուսաձայնային նռնակի կիրառությունը մինչև 2018 թ․ արգելված է եղել խաղաղ հավաքների դեպքում, քանի որ այս նռնակները պայթելիս բեկորային ծանր վնասվածքներ կարող են առաջացնել, ուստի դրանց կիրառումը թույլատրելի է միայն առանձնակի դեպքերում՝ զինված, ակնհայտ հանցավոր նպատակներ ունեցող անձանց վնասազերծելու բացառիկ պարագաներում։ Անգամ 2016 թ․ հուլիսին ՊՊԾ գնդի զինված գրավման փորձի ժամանակ «Զարյա-3» նռնակներ չեն կիրառվել՝ ելնելով դրանց հանրային վտանգավորության բարձր աստիճանից։ Ընդ որում կան կասկածներ, որ կիրառված նռնակները ժամկետանց են եղել, ուստի դրանց ազդեցության վտանգավորության աստիճանը եղել է շատ ավելի բարձր և անթույլատրելի։ Պահանջում ենք հետաքննել և պարզել, թե ինչու են «Զարյա-3» տիպի նռնակները կիրառվել և արդյոք դրանք պահպանման ժամկետներում են եղել։ Զ․ Ելնելով վերոնշյալ հանգամանքներից և հունիսի 12-ի տուժածների հետ զրույցներից՝ արձանագրում ենք, որ հարուցված վարույթի շրջանակներում քննիչներին հետաքրքրում է ոչ թե տուժածների վնասվածքներ ստանալու մանրամասները, այլ նրանց հարցաքննում են՝ պարզելու, թե ով ե՞րբ և ինչպե՞ս է նրանց տեղեկացրել կամ համոզել գալու հանրահավաքի, որը մարդու ազատ կամարտահայտության ակնհայտ ճնշում է։ Փորձ է կատարվում մեղադրել զուտ հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին, իսկ մասնագիտական ցածր պատրաստականություն և իրավիճակը համարժեք գնահատելու կարողություն չունեցող ոստիկանների գործողությունները չեն հետաքննվում։ Է․ Անհրաժեշտ ենք համարում քրեական վարույթ նախաձեռնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության զորքերի հրամանատար, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկ Բաբայանի գործողությունների առնչությամբ։ Ոստիկանական վրեժը քաղաքացիների հանդեպ կամ մասնագիտական անհամապատասխանությունը պետք է բացահայտվեն և համարժեք պատժի արժանանան։ «Միասին» այլընտրանքային հասարակական քաղաքական շարժման համակարգող խորհրդի անունից՝ Արամ Սարգսյան Հրանտ Բագրատյան Նարինե Դիլբարյան Արթուր Մուսայելյան Մեսրոպ Եղիազարյան Զոյա Ջուլհակյան 24․06․2024թ․»։


Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, լավագույնս նկարագրված է Մեծն Նարեկացու տողերով. Խաչիկ Գալստյան

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, լավագույնս նկարագրված է Մեծն Նարեկացու տողերով. Խաչիկ...

19:02

Պատանի հրաձիգները Երևան են վերադարձել ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով

Պատանի հրաձիգները Երևան են վերադարձել ոսկե, արծաթե և բրոնզե...

18:44

Եկեղեցու և եկեղեցականների թիրախավորմամբ և հետապնդումներով խաթարվել է ազգային և եկեղեցական մեր կյանքը. քահանայից հավաքի մասնակիցների հայտարարությունը

Եկեղեցու և եկեղեցականների թիրախավորմամբ և հետապնդումներով խաթարվել է ազգային և եկեղեցական մեր...

18:27

Գերիների և անհետ կորածների հարցը պետությունը պետք է դարձնի առաջնային օրակարգ, պատվի հարց. Աբրահամյան

Գերիների և անհետ կորածների հարցը պետությունը պետք է դարձնի առաջնային օրակարգ, պատվի հարց....

18:03

Հակաքաղցկեղային թանկարժեք «Ավաստին» դեղամիջոցի կեղծման ահազանգ է ստացվել

Հակաքաղցկեղային թանկարժեք «Ավաստին» դեղամիջոցի կեղծման ահազանգ է...

17:43

363 մլրդ դրամի ստվերային շրջանառություն ենք բացահայտել. ՊԵԿ նախագահ

363 մլրդ դրամի ստվերային շրջանառություն ենք բացահայտել. ՊԵԿ...

17:19

Բաքվում ձերբակալվածների մասին, անշուշտ, խոսք կլինի. Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին, անշուշտ, խոսք կլինի....

17:05

Մոսկվան մտադիր է շարունակել հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր. Գալուզին

Մոսկվան մտադիր է շարունակել հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր....

11:53

Վերկուսակցական «Նոյյան տապան»․ Ծառուկյանը ներկայացնում է իր քաղաքական ձևաչափը

Վերկուսակցական «Նոյյան տապան»․ Ծառուկյանը ներկայացնում է իր քաղաքական...

11:35

Գլխավոր դատախազությունը պահանջում է Իշխան Սաղաթելյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Գլխավոր դատախազությունը պահանջում է Իշխան Սաղաթելյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական...

11:17

Արարատի, Եղեգնաձորի, Գորիսի, Մեղրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Արարատի, Եղեգնաձորի, Գորիսի, Մեղրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է...

10:47

16-ամյա աղջիկը ցանկացել է հղիությունն ընդհատել․ իր կամքին հակառակ սեռական հարաբերության հետևանք է

16-ամյա աղջիկը ցանկացել է հղիությունն ընդհատել․ իր կամքին հակառակ սեռական հարաբերության հետևանք...

10:25

Ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

Ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

10:08

11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար․ Վենս

11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար․...

20:13

Մեծ կարևորություն ունի Գյումրի-Կարս երկաթուղու բացումը. Նիկոլ Փաշինյան

Մեծ կարևորություն ունի Գյումրի-Կարս երկաթուղու բացումը. Նիկոլ...

20:07

Սիրով ընդունել եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ սեպտեմբերի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին. Փաշինյան

Սիրով ընդունել եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ սեպտեմբերի 19-ին մասնակցելու Խաղաղության...

20:03

Փաշինյանն ու Վենսը Միջուկային էներգիայի՝ խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Փաշինյանն ու Վենսը Միջուկային էներգիայի՝ խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ համաձայնագիր են...

20:01

Տեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվեց

Տեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոց տնային կալանքը...

19:19

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մայիսի 8-ից հունիսի 5-ը. ԿԸՀ

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մայիսի 8-ից հունիսի 5-ը....

19:03

Տիրադավները պահանջում են, որ Վեհափառ Հայրապետը գնա Ազգային ժողով, եթե ոչ՝ ՔՊ-ին կոչ են անում զբաղվել դատաիրավական գործընթացի մեկնարկով

Տիրադավները պահանջում են, որ Վեհափառ Հայրապետը գնա Ազգային ժողով, եթե ոչ՝ ՔՊ-ին կոչ են անում...

14:08

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47