«Փաստ» օրաթերթը գրում է.
«Թե ինչպես փաշինյանական ոստիկանությունը դարպաս ջարդելով հարձակվեց Արցախի ներկայացուցչության վրա՝ ուրախացնելով իրենց ղեկավարին ու նրա սիրելի գործընկեր ադրբեջանցիներին ու թուրքերին, տեսան բոլորը: Հարձակվելու ամբողջ իմաստն էլ Արցախի նախագահ Շահրամանյանի ավտոմեքենան «տանելն» էր: Ընդհանուր առմամբ՝ «վատություն է, անում ենք, հայերի ու հատկապես արցախցի հայերի հանդեպ թշնամություն է, ցուցադրում ենք»: Մինչև այդ էլ, հիշեցնենք, Արցախի տարբեր քաղաքների ղեկավարների դեմ էին նմանօրինակ հարձակումներ իրականացվում, էլի՝ ավտոմեքենաների հետ կապված, որքան կարելի էր հասկանալ: Թեպետ, այս խայտառակ երևույթը հասկանալու պահն այնքան էլ միանշանակ չէ: Ի՞նչ է անում կամ ի՞նչ է ուզում Արցախն ուրացած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արցախցի ղեկավարներից ու նրանց մեքենաներից: Չէ, պարզ է, որ սա արցախցիների նկատմամբ իշխանական մակարդակով խրախուսվող ատելության ու թշնամանքի դրսևորումներ են «գետնի վրա»: Բայց իրավական առումով ով է ումից ինչ պահանջում: Առհասարակ, Փաշինյանի ու փաշինյանական իշխանության «օծանելիքի սինդրոմը», բացի այն, որ զզվելի է, նոր ճյուղավորումներ է տալիս: Կհիշեք, Արցախի կեսը հանձնել էր, հազարավոր զինվորների, հայ մարդկանց մահվան էր մատնել, կապիտուլ յացիոն թուղթ էր ստորագրել, բայց ինչ-որ բունկերից ուղիղ եթեր էր մտել ու «քաղաքացու վրեժից» էր խոսում, որովհետև իր, թե իր կնոջ օծանելիքն ինչ-որ մեկը նրանց կեցավայրից տարել էր կամ չէր տարել: Հիմա. Փաշինյանն ու իր ամբողջ թիմը Արցախը ուրացել են, ոչ միայն ուրացել են, այլև հանձնել են թշնամուն, եկել, ինչ-որ մեքենայի համար կառչել են Արցախի համայնքների ղեկավարներից: Գործե՜ր են հարուցում: Իսկ ո՞վ է գործ հարուցելու կամ թեկուզ հարցնելու Փաշինյանին՝ ո՞ւր են համայն հայության նվիրատվություններով կառուցված Արցախի ճանապարհները, ո՞ւր են Արցախի գործարանները, ագարակները, ձեռնարկությունները, տները, շենքերը, մարդկանց ինչքը, ո՞ւր են փոքր ՀԷԿ-երը, ո՞ւր է Սարսանգի ջրամբարը, ո՞ւր են էլեկտրահաղորդման գծերը, գազատարը, ջրամատակարարման համակարգերը, ո՞ւր են խաղողի ու նռան այգիները, ո՞ւր են հացահատիկի դաշտերն ու արոտավայրերը, ո՞ւր են անտառներն ու լեռները, ո՞ւր է տարածաշրջանում աննախադեպ հիվանդանոցը, ո՞ւր է Շուշին, Հադրութը, Ստեփանակերտը... Ո՞ւր են Արցախի եկեղեցիները, ո՞ւր են համահայկական սրբավայրեր Ամարասը, Դադիվանքը, Գանձասարը: Ո՞ւր է Տիգրանակերտը: Ո՞ւր է, ընդհանրապես, Արցախը... Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են հանձնել թշնամուն, ուրացել Արցախն ու հայտարարել թշնամապատկան տարածք: Ու հիմա այդ նույն իշխանությունը որևէ արցախցուց թեկուզ մեկ ծեղի պահա՞նջ ունի: Ահռելի «ջաղացը» հանձնել են թշնամուն, եկել ու իրենց իսկ մեղքով հայրենազրկված մարդկանցից «չախչախի» հաշիվ են ուզում: Ինչպես ասվում է՝ «խելքի աշեցեք»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15