2024 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 16:21-ին, «Վեդի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Վեդի համայնքի Կասյան փողոցի շենքերից մեկի բակում դանակահարության հետևանքով ստացած կրծքավանդակի ձախ կեսի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 62-ամյա տղամարդ, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
«Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, որի կողմից իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են հիվանդանոց տեղափոխված տղամարդու մարմնական վնասվածք ստանալու էական հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի 71-ամյա հարևանն է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված օրը՝ ժամը 15:55-ի սահմաններում, շենքի բակում երկու հարևաններն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում 71-ամյա տղամարդը դանակով հարվածել է 62-ամյա հարևանին՝ որովայնի շրջանում պատճառելով կտրած ծակած թափանցող երկու վերքի տեսքով մարմնական վնասվածքներ՝ սուր ներքին արյունահոսությամբ։
Բժշկական կենտրոնում տուժողը ենթարկվել է վիրահատության, որից ժամեր անց, սակայն, գիտակցության չգալով, մահացել է:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, առերևույթ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, 71-ամյա տղամարդը ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ։ Ձերբակալված անձի բնակարանի զննության արդյունքում հայտնաբերվել և վերցվել է ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող դանակը։
Տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 71-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 15-րդ կետերով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ անձին ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որը անզգուշությամբ առաջացրել է մահ):
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։
15:55
13:45
13:22
13:09
19:34
19:22
19:05
15:46
15:04
11:25
11:02
22:56
22:05
21:33
21:04
17:10
16:44
16:21
16:03
13:54
15:55 15.06.25
13:22 15.06.25
13:45 15.06.25
13:09 15.06.25
19:05 14.06.25
15:46 14.06.25
21:33 13.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03