Թուրքիայի Մուղլա քաղաքում ոստիկանությունը ճնշում է գործադրել անչափահաս աշակերտների նկատմամբ, գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
Մուղլայի «Անադոլու» ավագ դպրոցի սաները բողոքի ցույց էին կազմակերպել դպրոցի բակում՝ ի պաշտպանություն աշխատանքից ազատված իրենց ուսուցիչների, ինչից հետո ոստիկանները շրջապատել են դպրոցի շենքը:
Աշակերտների ծնողները բողոքել են՝ ասելով, որ անթույլատրելի է դպրոցի շենքում սառը զենքով շրջող ոստիկանների ներկայությունը: Պարզ է դարձել նաև, որ ոստիկանության աշխատակիցները բողոքի ցույցին մասնակցած անչափահաս աշակերտների դեմքերը ֆիքսել են տեսախցիկներով:
Խաղաղ ցույցի մասնակիցները հայտարարել են, որ իրենք չեն հանիսանում որևէ կուսակցության, քաղաքական կազմակերպության կամ խմբավորման համակիր և պարզապես ցանկանում են պաշտպանել իրենց և իրենց ուսուցիչների իրավունքները: Մինչդեռ դպրոցի տնօրինությունը ոստիկանական ուժերի օգնությամբ շարունակել է երեխաներին բռնի ուժով դպրոցի շենք մտցնել:
Ոստիկանները նաև սպառնացել են աշակերտներին՝ ասելով, որ իրենց կարող են դուրս շպրտել դպրոցից: Բողոքի ցույցի մասնակիցների հայտարարությունն ընթերցած աշակերտին էլ սպառնացել են, թե թույլ չեն տա համալսարան ընդունվի:
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44