«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«ՀՀ արդադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը պաշտոնի նշանակվել է 2023 թվականի փետրվարի 22-ին։ Մինչեւ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելը Կարապետյանը 2017-2018 թվականներին եղել է Եվրոպայի խորհրդի՝ «Աջակցություն Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի պատասխանատու։ 2019-2022 թվականներին եղել է Եվրոպայի խորհրդի՝ «Փաստաբանի մասնագիտության խթանումը Եվրոպական չափանիշներին համապատասխան» Եվրոպական միության Արեւելյան գործընկերության երկրների տարածաշրջանային ծրագրի ղեկավար։ Արդարադատության ոլորտում չունենալով զգալի կենսագրություն՝ Կարապետյանը եկել է արդարադատության ոլորտ գուցե անպատճառ, բայց ոչ պատահական։ Ըստ 2023 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի եւ շահերի հայտարարագրի՝ Կարեն Կարապետյանը հայտարարագրել է 2 բնակարան բազմաբնակարան շենքում, որից մեկը ձեռք է բերվել 2018 թվականին Արաբկիր վարչական շրջանում, իսկ մյուսը՝ 2020 թվականին ձեռք բերված բնակարանը, նվիրատվություն է, որը գտնվում Կենտրոն վարչական շրջանում։ ՀՀ արդարադատության փոխնախարարը հայտարարագրել է 2019 թվականին ձեռք բերված 2011 թվականի արտադրության Volvo մակնիշի մեքենա։ Փոխնախարարի բանկային ավանդները կազմել են 2 մլն 965 հազար դրամ, բանկային մնացորդները՝ 6 հազար եվրո եւ գրեթե 1 մլն 800 հազար դրամ։ Փոխնախարարի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 542 հազար դրամ, որից 12 մլն 757 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ արդարադատության նախարարությունից։ Քանի որ Կարեն Կարապետյանը 2022-2023 թվականներին եղել է Եվրոպայի խորհրդի՝ «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի եւ կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի ղեկավարը, ըստ այդմ՝ Եվրոպայի խորհրդից ստացել է 7 հազար եվրո աշխատանքի վարձատրություն։ Հաշվետու տարվա եկամուտներից 1000 եվրոն ապահովագրության փոխհատուցում է Henner GMC-ից, իսկ 22 հազար դրամը փոխառություն է «ՀայԷկոնոմ» բանկից։ Փոխնախարարի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 9 մլն 802 հազար դրամ։ Վարկային պատմությունից հասկանում ենք, որ բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմել է 21 հազար եվրո։ Իշխանությունը Կարեն Կարապետյանի պես մասնագետներին Հայաստան բերելու մի նպատակ ունի՝ հաճոյանալ Եվրոպային, ինչն էլ, կարծես, ստացվում է»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01