Փաստաբան Կարեն Ալավերդյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ դեռ 2023-ի ամռանը իր պաշտպանյալի եւ իր նկատմամբ ոստիկանության բաժնում կիրառված բռնությանը եւ դրան հաջորդած դեպքերին:
«Դեպքի վայրում եղել են պարեկային ծառայության 4 աշխատակիցներ, որոնց ամրացված բոլոր տեսախցիկները «պատահաբար» անջատվել են՝ պատճառաբանելով, թե լիցքաթափվել են: Դրանք չեն կարող լիցքաթափվել: Չկա որեւէ մարդ, որ այս փաստարկին կհավատա: Բնականաբար, այս ամենը կատարվել է ապացույցները ոչնչացնելու միտումով: Չեն կատարվել նաեւ անհրաժեշտ գործողություններ ֆիքսելու համար, թե պաշտպանյալս ինչ վիճակով է մուտք գործել ձերբակալման պահման վայր: Խոսքը մարմնական վնասվածքների մասին է:
Խոշտանգումը շատ նուրբ քննության մեթոդիկա ունի, եթե դեպքին հաջորդող կարճ ժամանակահատվածում ապացույցները չեն ամրագրվում, տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններով պայմանավորված այդ ապացույցները հավաքելը լուրջ խնդիրներ է առաջացնում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ 2023-ի հունիսին դատարանում միջադեպ է եղել Կարեն Ալավերդյանի պաշտպանյալի և նրա ընկերոջ միջև։ Ոստիկաններն իր պաշտպանյալին են մոտոցել, երբ իրավիճակն արդեն հարթված էր, և առանց հիմքեր ներկայացնելու նրան բերման են ենթարկել Կենտրոնի բաժին։ Փաստաբանը գնացել է նրանց հետևից։
«Բացեցի աշխատասենյակի դուռը և հայտնաբերեցի պաշտպանյալիս՝ ձեռնաշղթաները հետևից ամրացված, բերանի վրա գետնին ընկած, և ոստիկանության 5-6 ծառայողներ միաժամանակ հարվածներ են հասցնում նրա գլխի, մարմնի տարբեր հատվածներին», – պատմել է փաստաբանը։
Ոստիկանները պահանջել են, որ փաստաբանը հեռանա բաժնից, նա էլ հրաժարվել է։ Ի վերջո՝ նրան էլ են ծեծել և ձերբակալել։ Փաստաբանին, խուզարկել են, որը օրենքով արգելված է, ձեռնաշղթա են կիրառել նրա նկատմամբ ու արցունքաբեր գազ, ընդ որում՝ ձեռնաշղթա հագցնելուց հետո:
Ծեծի ժամանակ պարեկներից ոչ մեկի վրա տեսախցիկ չի եղել: Երբ փաստաբանը հարցրել է, թե ուր են հագուստին ամրակցվող սարքերը, խոշտանգման մասնակիցները պատասխանել են, թե դրանք լիցքավորվում են։
Կարեն Ալավերդյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, քրեական գործ է հարուցվել ՔՕ 450-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից կատարված խոշտանգումը։
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55