«Լույս» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված ՀՀ գենդերային անհավասարության 2023թ. ինդեքսը։
«Հայաստանի 2023թ. գենդերային անհավասարության ինդեքսը՝ 72.1%, նախորդ տարվա համեմատ չի փոփոխվել, սակայն վարկանիշային աղյուսակում մեր երկրի դիրքը վատթարացել է 3 հորիզոնականով (64-րդ՝ 2022-ի 61-րդի դիմաց)։ Հաշվի առնելով, որ նախորդ տարիներին՝ 2015-ից ի վեր, ինդեքսը շարունակաբար աճել է (բացառությամբ համավարակային 2020 թվականի), 2023-ին արձանագրված «լճացումը» խորհելու տեղիք է տալիս:
Հայաստանի ինդեքսը գերազանցում է դրա համաշխարհային միջին մակարդակին։ Հայաստանի ինդեքսում ներառված 4 ենթաինդեքսներից մեկը՝ «Առողջություն և կյանքի տևողություն» ենթաինդեքսը ցածր է դրա համաշխարհային միջին մակարդակից։
Հայաստանը «Կրթության ձեռքբերում» ենթաինդեքսով պատմական «հակառեկորդ» է արձանագրել՝ դրա այս տարվա արժեքը բոլոր 17 տարիներից ամենացածրն է։ Ի դեպ, Հայաստանում նախորդ տարվա համեմատ 2023թ. գրանցվել է այս ենթաինդեքսի 0.8 տոկոսային կետով նվազում, ինչն այս ենթաինդեքսի համար շատ կտրուկ փոփոխություն է համարվում. պատահական չէ, որ դրա պատճառով այս ենթաինդեքսի գծով վարկանիշային դիրքը վատթարացել է միանգամից 48 հորիզոնականով։ Նվազման պատճառը տարրական կրթական համակարգում ներգրավվածության ցուցիչի գծով արձանագրված նահանջն է. այն 2022-ի 99.8%-ի դիմաց կազմել է 98.2%, ինչի հետևանքով Հայաստանն այս ցուցիչի գծով 33 հորիզոնականի անկում է գրանցել։
Կրթության ոլորտի բացասական զարգացումները, թերևս, վկայում են այն մասին, որ գործող իշխանությունների այս ոլորտում վարած քաղաքականությունը հակառակ` բացասական ազդեցություն է գրանցում կրթության ասպարեզում խորհրդային ժամանակներից փոխանցված ժառանգության վրա։
«Կենտրոնական Ասիա» տարածաշրջանի 7 երկրների շարքում Հայաստանն առաջատարն է, քանի որ այս տարվանից այլ խմբում են ներառվել Մոլդովան և Բելառուսը, որոնց ինդեքսն ավանդաբար ավելի բարձր է։
Համաշխարհային գենդերային անհավասարության ինդեքսով և աշխարհում զբաղեցրած դիրքով Հայաստանը ԵԱՏՄ անդամ՝ զեկույցում ներառված երկրներից զիջում է միայն Բելառուսին:
Համաշխարհային գենդերային անհավասարության 2023թ. ինդեքսով Հայաստանը գերազանցում է սահմանակից երկրներին` շնորհիվ «Քաղաքական մասնակցություն» ենթաինդեքսի, որի գծով Հայաստանն առաջին տեղում է: «Տնտեսական մասնակցություն և հնարավորություններ» ենթաինդեքսով Հայաստանը հարևաններից զիջում է Ադրբեջանին և Վրաստանին, իսկ «Կրթության ձեռքբերում» ենթաինդեքսով Վրաստանի հետ առաջատարն է։ «Առողջություն և կյանքի տևողություն» ենթաինդեքսի մասով Հայաստանը չի զիջում միայն Ադրբեջանին»:
Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
10:44 08.11.25
13:34 08.11.25
10:02 08.11.25
11:22 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01