«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Իշխանականները որոշել են «պատժել» ընդդիմադիր պատգամավորներին եւ նրանց այլեւս պատվիրակությունների կազմում չեն ընդգրկում: Խորհրդարանը դարձել է ՔՊ-ի որջը: Ինչպե՞ս, բացատրենք. այս օրերին ԱԺ հերթական պատվիրակությունն է գործուղվել Գերմանիա, որի կազմում բացառապես ՔՊ-ական պատգամավորներն են: Պաշտոնապես հայտնել են ԱԺ-ից, թե Գերմանիա են մեկնել հայ-գերմանական խորհրդարանական բարեկամական խմբի անդամները, եւ տպավորություն է, թե ամեն ինչ օրինական է: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Բաբկեն Թունյանը, Միքայել Թումասյանը, Հռիփսիմե Հունանյանը գնացել են առավել բարեկամանալու գերմանական բունդեսթագի ներկայացուցիչների հետ: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբում 30 հոգի է ընդրկված, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորներ, սակայն Գերմանիա մեկնել են բացառապես իշխանականները: «Ժողովուրդ» օրաթերթին ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից բացատրեցին, թե պատվիրակության կազմը սովորաբար տվյալ բարեկամական խմբի ղեկավարն է որոշում՝ հաշվի առնելով պատգամավորների ակտիվությունը: Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավարը Վլադիմիր Վարդանյանն է, ուստի հենց նա է որոշել միայն իր թիմակիցներին գործուղել Գերմանիա: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր պատգամավորներին պատվիրակության կազմերում չընդգրկելը եւս մեկ պատճառ ունի: Բանն այն է, որ հատկապես վերջին շրջանում ընդդիմադիր պատգամավորները, որոնք նախապես ընդգրկված են եղել պատվիրակությունների կազմում, հրաժարվել են մեկնել գործուղումների ՔՊ-ականների հետ, իշխանոթյունն էլ «պատժում է» ընդդիմադիրներին՝ պատվիրակությունների կազմում չընդգրկելով»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55