Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունը 2016թ. հոկտեմբերին պետական բյուջե է վերականգնել ավելի քան 117 մլն դրամ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչության հետաքննության բաժնում ստացված նյութերից 44-ով հարուցվել է քրեական գործ, 21 նյութով մերժվել է քրեական գործի հարուցումը, իսկ 18 նյութ ընթացքի մեջ է: Հոկտեմբեր ամսվա ընթացքում հարուցված քրեական գործերով պետությանը պատճառված վնասը, տույժ և տուգանքներով հանդերձ, կազմել է 655.8 մլն դրամ, իսկ մերժված նյութերով՝ 531.4 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, այդ ուղղությամբ կատարված աշխատանքի արդյունքում վարչության հետաքննության բաժնում պետական բյուջե է վերականգնվել 25.7 մլն դրամ:
Անշարժ գույքի օտարումների մասով առաջացած հարկային պարտավորությունների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով նախապատրաստված նյութերով հարուցվել է 49 քրեական գործ, որոնց ընդհանուր հարկային պարտավորությունները կազմել են ավելի քան 1 միլիարդ 663 միլիոն դրամ, որից հարկի գումարը՝ ավելի քան 891 միլիոն դրամ: Հատկանշական է, որ հարուցված քրեական գործերից մեկը վերաբերում է օֆշորային գոտում գրանցված ընկերության կողմից ավելի քան 251 մլն դրամ հարկային պարտավորությունները պետբյուջե չվճարելուն:
Իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության իրավախախտումների հայտնաբերման և վերլուծության բաժնում ստացվել է 142 փաստաթուղթ, ևս 437-ը փոխանցվել է նախորդ ամսվանից: Ընթացքի մեջ է 421 փաստաթուղթ, իսկ 158-ը վերադարձվել է հարկային տեսչություններին, 52 փաստաթուղթ էլ փոխանցվել է հետաքննության բաժին: Ընդհանուր առմամբ, իրավախախտումների հայտնաբերման և վերլուծության բաժնում պետական բյուջե է վերականգնվել 89.8 մլն դրամ: Վարչական վարույթներով գանձված տուգանքի գումարներով և մաքսային վճարներով պետբյուջե է վերականգնվել 1.74 մլն դրամ:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02