ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու և մաքսանենգություն կատարելու դեպքերի վերաբերյալ քրեական գործերի ուսումնասիրությամբ բացահայտվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքեր:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից, ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք «ՍԵՄ ՏՐԱՆՍ» ՍՊ ընկերության կողմից 2015թ. օգոստոսի 24-ին ՀՀ ներմուծված ապրանքների մաքսային հսկողության իրենց պարտականությունը պատշաճ չեն կատարել, ինչի արդյունքում հիշյալ ՍՊ ընկերությունը ՀՀ է ներմուծել մաքսային հայտարարագրում չներառված մի շարք ապրանքներ՝ պակաս վճարելով շուրջ 71 մլն 326 հազ ՀՀ դրամ մաքսատուրք և 14 մլն 265 հազ ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ, որով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Մեկ այլ քրեական գործի ուսումնասիրությամբ էլ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն՝ Գուգարքի տարածաշրջանային բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք «Թրեյդինգ» ՍՊ ընկերության կողմից 2015թ. հոկտեմբերի 12-ին ՀՀ ներմուծված ապրանքների մաքսային հսկողության իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարել, ինչի արդյունքում հիշյալ ՍՊ ընկերությունը ՀՀ է ներմուծել մաքսային հայտարարագրում չներառված մի շարք ապրանքներ՝ պակաս վճարելով շուրջ 19 մլն 947 հազ. ՀՀ դրամ մաքսատուրք և 3 մլն 990 հազ ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ, որով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր:
Կատարվում է նախաքննություն:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02