ARM | RUS |

Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում

30.06.24 | 10:13

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, պահեստազորի մայոր «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 70-ամյակի առթիվ, ծավալուն հետազոտական աշխատանք է ներկայացրել ՀՀ զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում Սերժ Սարգսյանի ներդրման մասին։ Արդիականությունը Պատմության մեջ անհատի դերը՝ իբրև պատմաիմաստասիրական հիմնախնդիր, վաղուց զբաղեցրել է ուսումնասիրողների միտքը[1]: Հայաստանի անկախության տարիներին անհատի դերի ընկալումը, գնահատումը և վերաիմաստավորումը բազմաթիվ փոխակերպումների են ենթարկվել, ցավոք, հաճախ՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Քաղաքական մրցակիցներին և իրավանախորդ իշխանություններին քննադատելու միջոցով ինքնահաստատվելու ավանդույթը դարձել է հասարակական առաջընթացի ու հանրային համերաշխության հասնելու խոչընդոտներից մեկը: Նման պայմաններում Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ անհատի դերի վերաիմաստավորման փորձերը[2] միանշանակ չեն ընկալվել հանրության շրջանում, ոչ միայն սուբյեկտիվիզմի ու միակողմանիության մեծ չափաբաժնի, այլև քաղաքական ու աշխարհայացքային դիրքորոշումների և լարված տարակարծությունների պատճառով: Ուստի ռիսկային է պատմական գնահատականներ տալ ժամանակակիցներին նրանց կենսագործունեության և ընդհանրապես պատմական գործընթացների անավարտության պայմաններում: Մյուս կողմից, իրադարձությունների բազմաթիվ մասնակիցների ու ականատեսների աչալուրջ ու քննախույզ հայացքի ներքո պատմական դեպքերի ու դեմքերի վերաբերյալ հասարակական օբյեկտիվ կարծիք ձևավորելն ավելի արդյունավետ կարող է լինել, ինչը հիմք կծառայեր պատմագիտական ծանրակշիռ ու մնայուն գնահատականների համար: Եթե հայրենիքի համար զոհված հրամանատարների[3] ու ազատամարտիկների[4] կենսագրական բնույթի աշխատանքների նկատմամբ, ընդհանուր առմամբ, հանդուրժողական ու լոյալ վերաբերմունք կա, ապա քաղաքական ու ռազմական և այլ գործիչների մասին գրավոր խոսքի հանդեպ հանրությունը նրբանկատ ու զգայուն է: Ս. Սարգսյանի ռազմական ու պետական գործունեության վերաիմաստավորումը պահանջված է վերջին տարիներին ՀՀ-ում հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացումների ազդեցությամբ հիմնական դեպքերի ու առանցքային դեմքերի բնութագրումների առանձնահատկությունների սահմանման, սոցիալական առանձին խմբերի ու իշխանության թևերի հաջողություններն ու ձախողումներն առանձին գործիչների վերագրելու (անձնավորելու) կամ անհարկի ընդհանրացնելու բացասական հետևանքները երևակելու, ոչ հեռու անցյալի ու ժամանակակից գործիչների վերաբերյալ հասարակական օբյեկտիվ կարծիք ձևավորելու և այն համահայկական (հնարավորինս նաև՝ միջազգային) գիտական համակարգում ինտեգրելու անհրաժեշտությամբ: Սույն ուսումնասիրության նպատակը յուրաքանչյուր պետության անվտանգության կարևոր բաղադրիչ համարվող և երկարամյա հակամարտության ու դրա կողմերից մեկի ագրեսիվ, ռազմատենչ քաղաքականության պայմաններում ՀՀ պետական համակարգում առավել ծանրակշիռ դարձած ռազմական շինարարության բնագավառում Ս. Սարգսյանի ունեցած ավանդի հիմնավորված ու փաստարկված վերաիմաստավորումն է: Ուսումնասիրողն առաջադրել է հետևյալ հետազոտական խնդիրները. – ներկայացնել Ս. Սարգսյանի գործունեությունը Արցախի պաշտպանական-անվտանգային հրատապ խնդիրների լուծման բնագավառում, որտեղ և դրսևորվեցին երբեմնի կուսակցական գործչի ընդունակությունները ինքնապաշտպանության կազմակերպման, նորաստեղծ զորային կառույցների ու պաշտպանության գործում ներգրավված ստորաբաժանումների համակողմանի մատակարարման, համալրման ու զորակոչի անցկացման և այլ հրատապ ձեռնարկումներում: Նա իր զինակիցների հետ առաջանցիկ է համարել ռազմական շինարարությունը, որպես` պետականակերտման գործընթացի գլխավոր ուղղություն՝ դրա առաջընթացը զուգորդելով Ադրբեջանի զինված ագրեսիային դիմագրավելու հրատապ գործողությունների ու միջոցառումների հետ: Մյուս կողմից, համապարփակ շրջափակման ենթարկված Արցախում բանակաշինության հաջողություններն ուղիղ համեմատական էին ռազմական գործողությունների արդյունքներին: Հակառակորդի նախահարձակմանը դիմագրավելու պայմաններում, բնականաբար, զինված ուժերի շինարարության հիմքում ընկած էր պատերազմող բանակ ստեղծելու հրամայականը: Ս. Սարգսյանի շուրջ ձևավորված թիմը նրա ղեկավարությամբ բանակաշինությունը տարել է նորաստեղծ պետության այնպիսի պաշտպանական ներուժի ապահովման հունով, որն անհրաժեշտ էր Արցախի Հանրապետության ժողովրդի ֆիզիկական գոյությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը, պետության տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նպատակով ցանկացած ագրեսիա հետ մղելու համար: – վերաիմաստավորել Ս. Սարգսյանի՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնավարման առաջին շրջանը (1993-1995) և փաստարկված ներկայացնել նրա ավանդը բանակաշինության այդ դժվարին փուլում: – վերաիմաստավորել Ս. Սարգսյանի՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնավարման երկրորդ շրջանը (2000-2007) և հիմնավորապես ներկայացնել նրա անձնական ավանդը ՀՀ ԶՈՒ-ի զարգացման ու բարեփոխումների գործում: – ներկայացնել ՀՀ 3-րդ նախագահի, ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի գործունեությունը և ավանդը բանակաշինության հետագա առաջընթացի, ՀՀ պաշտպանական-անվտանգային համակարգի կատարելագործման, ռազմատեխնիկական միջազգային համագործակցության և դաշնակցային հարաբերությունների զարգացման ու այլ ոլորտներում: Ժամանակագրական և աշխարհագրական շրջանակները Ուսումնասիրությունն ընդգրկում է հիմնականում 1991-2018 թվականները, սակայն առանձին դեպքերում անդրադարձներ կան 1988-1990 և 2018-ին հաջորդած տարիներին: Պատճառահետևանքային կապի մեջ քննության են առնված Արցախում, ՀՀ-ում, երբեմն նաև մերձավոր ու հեռավոր արտասահմանում, հայկական սփյուռքի բնակավայրերում ծավալված իրադարձությունները: Ուսումնասիրվածության աստիճանը (գրականության և սկզբնաղբյուրների տեսություն) Ի տարբերություն Ս. Սարգսյանի՝ նրա ենթակայությամբ կամ ստորադասությամբ գործած բազմաթիվ զինվորականներ ու քաղաքագետներ արդեն հրատարակել են ինքնակենսագրական, վարքագրական կամ հուշագրական բնույթի երկեր, որոնցում անդրադարձներ կան իրենց ձեռքբերումներին ու հաջողություններին ըստ ամենայնի նպաստած Գերագույն գլխավոր հրամանատարի վաստակին[5]: Պետական[6], պաշտոնական[7], գերատեսչական[8], կուսակցական[9] և մի շարք այլ[10] կայքէջերում զետեղված պաշտոնական կենսագրականներում տեղեկություններ կան նաև Ս. Սարգսյանի՝ որպես ռազմական գործչի ու կազմակերպչի սրընթաց կարիերայի մասին[11]: ՀՀ 3-րդ նախագահի գործունեության առանձին դրվագների վերաբերյալ տեղեկություններ են տալիս ընթացիկ կամ իրադարձային հրատարակությունները[12]: Ս. Սարգսյանի պետական գործունեության գաղափարական, աշխարհայացքային ակունքների մասին պատկերացում կազմելու հնարավորություն են ընձեռում առանձին ելույթների[13], հարցազրույցների, հրապարակումների ժողովածուների նյութերը[14]: Նախընտրական մրցապայքարի ու հետընտրական գործընթացների ազդեցությամբ զանգվածային լրատվության միջոցները (ԶԼՄ) հեղեղվել են Ս. Սարգսյանի քաղաքականությունը քննադատող ու պաշտպանող բազմապիսի հրապարակումներով, որոնց քննախույզ համադրումը հնարավորություն է տալիս տարբերել օբյեկտիվ, հավասարակշռված, փաստարկված գնահատականները սուբյեկտիվ կարծիքներից ու անվանարկող, ծայրահեղական ու անհիմն որակումներից: Հիմնականում հենց ԶԼՄ-ների իրարամերժ հրապարակումների հիման վրա լույս են տեսել մի շարք գրքեր[15], որոնց աղբյուրագիտական նշանակությունը տակավին դժվար է որոշարկել: Հայաստանի զինված ուժերի շինարարության, այդ թվում՝ բարեփոխումների ու ռազմավարական զարգացման գործում ՀՀ ռազմական գերատեսչության ղեկավարի երկու ժամկետով պաշտոնավարման և որպես ՀՀ երրորդ նախագահ և ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար՝ գործունեության բերումով ունեցած ավանդի մասին են ինչպես նրա պաշտոնական ու հրապարակային ելույթները[16], զեկուցումները[17], ուղերձները[18], ԶԼՄ-ների հրապարակումները[19], այնպես էլ պաշտպանական-անվտանգային բնույթի ռազմավարականփաստաթղթերի, հայեցակարգերի[20], ծրագրերի ղեկավարման արդյունքում առաջացած վավերագրերը, հրամանները[21], կարգադրությունները և ԶՈՒ-ի ամենօրյա ղեկավարման ծառայողական գրագրությունները: Այդ ամենի մասին լիակատար պատկերացում կազմելու համար կարևոր է բացահայտել բանակաշինության գործընթացի ակունքները, որոնք սկիզբ են առնում Արցախում ծավալված ազգային-ազատագրական պայքարի ալիքի վրա տեղում կազմավորված ռազմական կառույցից, որի ստեղծման ու կայացման գործում Ս. Սարգսյանի ավանդը նշանակալի է: Որպես Արցախում ռազմական շինարարության գործընթացի մասնակից և ուսումնասիրող՝ հնարավորինս ներկայացրել ենք ինչպես դրա հիմնական փուլերն ու առանձնահատկությունները, այնպես էլ առանձին գործիչների, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Ս. Սարգսյանի ունեցած ներդրումը[22]: Ժամանակին Արցախի Հանրապետության կառավարության, ԱԺ ընթացիկ, պետական, ՊԲ (ՊՆ) արխիվների ֆոնդերից համապատասխան տեղեկություններ ենք բանաքաղել և օգտագործել մեր աշխատություններում, որոնց հավելվածներում հրապարակել ենք նաև ամբողջական վավերագրեր, որոնք, փաստորեն, սկզբնաղբյուրային նշանակություն են ձեռք բերել 2023թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության ժողովրդի բռնի տեղահանության հետևանքով տեղի արխիվային հարուստ ժառանգության ոչնչացումից հետո: Ընդհանրացնելով թեմայի պատմագրության սույն համառոտ տեսությունը՝ նպատակահարմար է արձանագրել, որ հրապարակի վրա եղած բազմաբնույթ նյութը և տակավին փակի տակ պահվող արխիվային վավերագրերը համակարգելու, վերլուծելու և ընդհանրացնելու միջոցով ՀՀ զինված ուժերի կայացման ու զարգացման գործում առանձին գործիչների, այդ թվում՝ Ս. Սարգսյանի ավանդը գիտականորեն վերաիմաստավորելու անհրաժեշտություն կա, ինչը պայմանավորված է ոչ հեռու անցյալը համակողմանի ու անաչառ ներկայացնելու, պետական, քաղաքական ու ռազմական գործիչների վաստակն ըստ արժանվույն գնահատելու և պետականակերտման գործընթացները համապարփակ դիտարկելու, հասկանալու հրամայականով: Աղբյուրագիտական հիմքը Ուսումնասիրության աղբյուրագիտական ատաղձը կազմել են պաշտոնական հրատարակությունները, ԶԼՄ-ների, համացանցի թվայնացված պաշարները, թեմային առնչվող գրականությունը, ինչպես նաև «Կաճառ» գիտական կենտրոնի արխիվի փրկված վավերագրերը: Առանձին հարցերի պատասխաններ փորձել ենք գտնել ժամանակակից գործիչների հետ հարցազրույցների կամ խորհրդատվությունների միջոցով: ՌԱԶՄԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ ԱՐՑԱԽՈՒՄ Սերժ Սարգսյանը ԼՂԻՄ այն կուսակցականներից է, որը Արցախյան շարժման 1988 թ. քաղաքական վերազարթոնքի փուլում առանց երկմտելու կանգնեց պայքարի դրոշը բարձրացրած ժողովրդական զանգվածների առաջին շարքերում և փորձեց իր հնարավորությունները, փորձն ու գիտելիքներն ի նպաստ բերել ինքնավար մարզի սահմաններում՝ իր բնօրրանում ապրող հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացմանը: Մանրամասներն` այստեղ:


Ուկրաինայում ընտրությունները կարող են տեղի ունենալ մինչև մայիսի 15-ը

Ուկրաինայում ընտրությունները կարող են տեղի ունենալ մինչև մայիսի...

10:48

Ցեղասպանության միջազգային ճանաչման հիմքում երկար տարիներ դրված է եղել պատմական փաստերի հերքումը. Աբրահամյան

Ցեղասպանության միջազգային ճանաչման հիմքում երկար տարիներ դրված է եղել պատմական փաստերի հերքումը....

10:24

Արագածոտնում բախվել են «Opel»-ն ու բեռնատարը. կա 1 զոհ, 1 վիրավոր

Արագածոտնում բախվել են «Opel»-ն ու բեռնատարը. կա 1 զոհ, 1...

10:03

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել է երեք մեքենա

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել է երեք մեքենա

09:18

Այսօրվա հոսանքազրկվող հասցեները

Այսօրվա հոսանքազրկվող հասցեները

09:02

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, լավագույնս նկարագրված է Մեծն Նարեկացու տողերով. Խաչիկ Գալստյան

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, լավագույնս նկարագրված է Մեծն Նարեկացու տողերով. Խաչիկ...

19:02

Պատանի հրաձիգները Երևան են վերադարձել ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով

Պատանի հրաձիգները Երևան են վերադարձել ոսկե, արծաթե և բրոնզե...

18:44

Եկեղեցու և եկեղեցականների թիրախավորմամբ և հետապնդումներով խաթարվել է ազգային և եկեղեցական մեր կյանքը. քահանայից հավաքի մասնակիցների հայտարարությունը

Եկեղեցու և եկեղեցականների թիրախավորմամբ և հետապնդումներով խաթարվել է ազգային և եկեղեցական մեր...

18:27

Գերիների և անհետ կորածների հարցը պետությունը պետք է դարձնի առաջնային օրակարգ, պատվի հարց. Աբրահամյան

Գերիների և անհետ կորածների հարցը պետությունը պետք է դարձնի առաջնային օրակարգ, պատվի հարց....

18:03

Հակաքաղցկեղային թանկարժեք «Ավաստին» դեղամիջոցի կեղծման ահազանգ է ստացվել

Հակաքաղցկեղային թանկարժեք «Ավաստին» դեղամիջոցի կեղծման ահազանգ է...

17:43

363 մլրդ դրամի ստվերային շրջանառություն ենք բացահայտել. ՊԵԿ նախագահ

363 մլրդ դրամի ստվերային շրջանառություն ենք բացահայտել. ՊԵԿ...

17:19

Բաքվում ձերբակալվածների մասին, անշուշտ, խոսք կլինի. Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին, անշուշտ, խոսք կլինի....

17:05

Մոսկվան մտադիր է շարունակել հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր. Գալուզին

Մոսկվան մտադիր է շարունակել հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր....

11:53

Վերկուսակցական «Նոյյան տապան»․ Ծառուկյանը ներկայացնում է իր քաղաքական ձևաչափը

Վերկուսակցական «Նոյյան տապան»․ Ծառուկյանը ներկայացնում է իր քաղաքական...

11:35

Գլխավոր դատախազությունը պահանջում է Իշխան Սաղաթելյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Գլխավոր դատախազությունը պահանջում է Իշխան Սաղաթելյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական...

11:17

Արարատի, Եղեգնաձորի, Գորիսի, Մեղրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Արարատի, Եղեգնաձորի, Գորիսի, Մեղրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է...

10:47

16-ամյա աղջիկը ցանկացել է հղիությունն ընդհատել․ իր կամքին հակառակ սեռական հարաբերության հետևանք է

16-ամյա աղջիկը ցանկացել է հղիությունն ընդհատել․ իր կամքին հակառակ սեռական հարաբերության հետևանք...

10:25

Ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

Ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

10:08

11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար․ Վենս

11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար․...

20:13

Մեծ կարևորություն ունի Գյումրի-Կարս երկաթուղու բացումը. Նիկոլ Փաշինյան

Մեծ կարևորություն ունի Գյումրի-Կարս երկաթուղու բացումը. Նիկոլ...

20:07

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47