Մենք բոլորս միասին կանգնել ենք, սառած աչքերով նայել, թե ինչպես են մեր Արցախը հանձնում, թե ինչպես են մեր գերեզմանները քանդվում, թե ինչպես են մեր սրբարանները պղծվում, Սիսիանում այս մասին հայտարարեց Բագրատ Սրբազանը:
«Հայրենիք հանձնելու այս ողջ գործընթացը մեզ չէր կարող ուղղակի անտարբեր թողնել։ Դրանից առաջ էլ մի բան չէր, որովհետև մենք բոլորս միասին կանգնել ենք, սառած աչքերով նայել ենք, թե ինչպես են մեր Արցախը հանձնում, թե ինչպես են մեր գերեզմանները քանդվում, թե ինչպես են մեր սրբարանները պղծվում։ Նայել ենք, ժողովուրդ, այդ մեղքը գործել ենք, այդ հանցանքը գործել ենք, գործել ենք ինքներս մեր հանդեպ, գործել ենք ինքներս մեր գալիքի հանդեպ, գործել ենք ինքներս մեր ժառանգության հանդեպ»,- նշեց նա: Սրբազանի խոսքով` սահմանահանձնման, հայրենահանձնման գործընթացը տարածում են ողջ Հայաստանի վրա: «Ու երբ մարդիկ ընդվզում են` ասելով, որ սա անընդունելի է մեզ համար, ապա դրա դիմաց ստանում են հայհոյանք, հալածանք, պախարակում, կալանք, ծեծ, ռումբ, ջարդ ու արյուն։ Սա նշանակում է, որ մեր երկրում կառավարիչները բարոյական ոչ մի արգելք չունեն: Ասել եմ` եթե Տավուշում որևէ բան պատահի, նշանակում է սա վերջին մեխն է լինելու մեր պատվի ու արժապատվության դագաղի վրա»,- ընդգծեց Բագրատ Սրբազանը: Նա շեշտեց` շարժման միակ թիրախը չարիքի վերացումն է: «Չարիք, որը մարմնավոր տեսքով այսօր նստած է մեր կյանքի ջուր տվող աղբյուրի վրա, որից մենք ցամաքել ենք, չորանում ենք, դրա համար էլ չենք հասկանում` ոնց ենք իրար հետ հարաբերվում, չենք հասկանում, թե իրար հետ ո՞նց կարելի է ջերմությամբ խոսել։ Այո, ժողովուրդ, դա վերացական բան չէ, կոնկրելտ շոշափելի է տեսքով ու հասցեով է»,- հավելեց Սրբազանը:
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02