Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվան ընդառաջ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի կեցավայր, հայտնում են նախագահի աշխատակազմից։
Հաղորդագրությունում նշված է․
«Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է և իր լավագույն բարեմաղթանքներն է փոխանցել նախագահ Բայդենին, դեսպան Քվինին ու դեսպանության անձնակազմին, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին:
Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում այն աջակցությունը, որը Միացյալ Նահանգները ցուցաբերել է Հայաստանի տնտեսության զարգացման համար: Հանրապետության նախագահն առանձնահատուկ կարևորել է ԱՄՆ կողմից իրականցվող օժանդակությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ողջունել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ օրեր առաջ կայացված որոշումը:
«Կարծում եմ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակի պատասխանատու առաքելությունը, որը կոչված է՝ պաշտպանել ժողովրդավարությունը և տարածել ժողովրդավարական արժեքները»,- նշել է նախագահը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել այցելության և շնորհավորանքի համար: «Վերջին տարիներին Հայաստանի և ԱՄՆ երկկողմ հարաբերություններում հսկայական առաջընթաց է գրանցվել: Այս ամենում Դուք ունեք Ձեր ներդրումն ու ակտիվ ներգրավվածությունը՝ ներառյալ Ձեր շատ կարևոր այցը, որը վերջերս կատարեցիք դեպի Կալիֆորնիա և ԱՄՆ Արևմտյան ափ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, Հայաստանի կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր հարաբերությունները խորացնելու համար»,-ասել է դեսպան Քվինը՝ հույս հայտնելով, որ մյուս տարի հնարավորություն կլինի խոսել ավելի մեծ առաջընթացի մասին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա օրակարգի և երկկողմ գործակցության զարգացման հեռանկարների շուրջ»:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55