«Փաստ» օրաթերթը գրում է.
«Այս տարվա ապրիլի սկզբին հայտնի դարձավ, որ հեղինակավոր անձանց կողմից Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024-ի Խաղաղության նոբել յան մրցանակի՝ իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար։ Ի դեպ, նշվում է, որ հատկապես հիշատակվել է նաև Ռուբեն Վարդանյանի գործունեությունը շրջափակված Արցախում, որտեղ նա փորձել է մեղմել հումանիտար ծանր կարիքները, ինչպես նաև կենսական պայմանների բարելավման հնարավորություններ է ստեղծել դժվարին վիճակում հայտնված մարդկանց ու երեխաների համար։ Այս տեղեկությունն, ինչպես երևում է, հանգիստ չի տալիս Ադրբեջանին, որը տևական ժամանակ ապօրինաբար գերեվարված է պահում թե՛ Ռուբեն Վարդանյանին, թե՛ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այլ ներկայացուցիչների: Ըստ այդմ, ադրբեջանցիները փորձում են աշխարհի աչքերում վարկաբեկել Վարդանյանին, ի մասնավորի, նրան ներկայացնել «ռուսական ագենտ»: Սա իրականացվում է տարբեր տեղեկատվական հարթակների միջոցով՝ այն հույսով, որ նման «մեղադրանքը» Արևմուտքում արձագանք կգտնի, և Վարդանյանը չի ստանա Նոբել յան մրցանակ: Զուգահեռ Ադրբեջանը փորձում է ազդել Նոբել յան հանձնաժողով երաշխավորություն ներկայացրած Եվրախորհրդարանի պատգամավորների վրա՝ կոչ անելով նրանց Վարդանյանի անունը հանել թեկնածուների ցուցակից: Սակայն արդեն իսկ, մեր տեղեկություններով, երկու պատգամավոր հրաժարվել է նման կոչերը նույնիսկ քննարկել»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47