Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ` տեղական երեք զբոսաշրջային ընկերություն նոյեմբերի 7-9-ը Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում միասնական տաղավարով մասնակցում են «WTM 2016» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայության հաղորդմամբ, World Travel Market-ն աշխարհում մեծությամբ երկրորդ զբոսաշրջային ցուցահանդեսն է, որտեղ հայաստանյան տաղավարն այցելուներին ներկայացնում է մեր երկրի` էկոտուրիզմի ու արկածային զբոսաշրջության հնարավորությունները, ցուցադրում նաև դեպի առաջին քրիստոնեական երկիր ուխտագնացության զբոսաշրջային ուղղությունը: Հայկական զբոսաշրջային կազմակերպությունները Լոնդոն են մեկնել՝ գործընկերներին հանդիպելու, նոր կապեր հաստատելու, հնարավոր պայմանագրեր կնքելու:
«Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների մասնակցությամբ մենք ապահովում ենք Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացումն ու մեր երկրի մասին իրազեկվածության բարձրացումը համաշխարհային շուկայում: Լոնդոնյան ցուցահանդեսը, հատկապես, թույլ կտա ոչ միայն եվրոպացի, այլև աշխարհի 180-ից ավելի երկրների զբոսաշրջային կազմակերպություններին, գործակալներին և այցելուներին ներկայացնել դեպի Հայաստան և Արցախ գրավիչ տուրիստական ուղղությունները»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը:
37-րդ անգամ անցկացվող լոնդոնյան ցուցահանդեսին վերջին տարիներին մասնակցում է ավելի քան 5 հազար ընկերություն և 50 հազար այլ մասնակիցներ՝ շուրջ 180 երկրներից:
Հիմնադրամից հայտնում են, որ շուրջ մեկ ամիս առաջ Փարիզում «IFTM Top Resa-2016» ամենամյա միջազգային ցուցահանդեսին մասնակցության արդյունքում Հայաստանի զարգացման հիմնադրամը պայմանավորվածություն է ձեռք բերել 2017-ի հունիսին Հայաստանում հյուրընկալելու 160 տուրիստական գործակալների, որոնք սեփական ծախսերով կժամանեն մեր երկիր՝ ծանոթանալու այստեղի զբոսաշրջային հնարավորություններին :
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47