Հայաստան է ժամանում սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորած երկկուսակցական կոնգրեսական պատվիրակությունը։ Այս մասին հաղորդում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորած երկկուսակցական կոնգրեսական պատվիրակության այցը Հայաստան։ Սենատոր Վիքերը (հանրապետական, Միսիսիպի նահանգ) հանրապետական ավագ անդամն է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում, որը հայտնի է որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողով։ Սենատոր Վիքերը նաև Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի հանրապետական ավագ անդամն է։
Պատվիրակության կազմում են․ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Վիլսոնը (հանրապետական, Հվ․ Կարոլինա նահանգ, 2-րդ օկրուգ)․ համանախագահ, սենատոր Բեն Քարդինը (դեմոկրատ, Մերիլենդ նահանգ), որը նաև Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է․ ինչպես նաև սենատոր Ջոն Քորնին (հանրապետական, Տեխաս նահանգ), ներկայացուցիչների պալատի անդամ Ռոբերտ Ադերհոլտը (հանրապետական, Ալաբամա նահանգ , 4-րդ օկրուգ), ներկայացուցիչների պալատի անդամ Ռիչարդ Հադսոնը (հանրապետական, Հս․ Կարոլինա նահանգ, 9-րդ օկրուգ), ներկայացուցիչների պալատի անդամ Թրենթ Քելին (հանրապետական, Միսիսիպի նահանգ, 1-ին օկրուգ) և ներկայացուցիչների պալատի անդամ Էնդի Հերիսը (հանրապետական, Մերիլենդ նահանգ, 1-ին օկրուգ)։
Ս․թ․ հուլիսի 2-5-ը նախատեսվող այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ ազգային ժողովի գործընկերների և ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ՝ մեր երկու երկրների կապերի ամրապնդման նպատակով։ Պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, ապա կլինեն հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Պատվիրակությունը նաև հանդիպումներ կունենա հայաստանյան քաղաքական դաշտը ներկայացնող Ազգային ժողովի պատգամավորների հետ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականների հետ։
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55