Արևմուտքը, հրավիրելով Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ցանկանում է նրանց պոկել Ռուսաստանի հետ համագործակցությունից։ Հուլիսի 3-ին կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը։ «Ամերիկացիների կործանարար ազդեցությունը աշխարհի բոլոր տարածաշրջաններում տարածելու ևս մեկ օրինակ։ Եվրոպայում թույլ կամք ունեցող արբանյակների լիարժեք անձնատուրությունից հետո Վաշինգտոնը խնդիր է դնում մեր բարեկամներին և հարևաններին պոկել Ռուսաստանի հետ համագործակցությունից»,-ասաց նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։ «Հարավային Կովկասում և աշխարհում որևէ այլ տեղ պետականության կործանման նման փորձը պետք չէ, վստահեցնում եմ ձեզ։ Դաշինքի մերձավոր ենթադրյալ գործընկերների լայն շրջանակին վերոհիշյալ գագաթնաժողովի հրավերը նպատակ ունի առավելագույն աջակցություն ցուցաբերել ՆԱՏՕ-ին կազմակերպության հոբելյանական տարում: Միևնույն ժամանակ, արևմուտքցիները հույս ունեն անել այն, ինչ չկարողացան Բյուրգենշտոկում այսպես կոչված խաղաղության համաժողովում»,- նշել է Անդրեյ Նաստասինը և հավելել. «ՆԱՏՕ-ն պետք է ավերածություններ գործի մեզ հարևան այլ երկրներում... Դա հատկապես հստակ երևում է Հայաստանի օրինակից։ Այս հանրապետությունը լցնում են զենքով, փորձում են վերակառուցել նրա պաշտպանական ոլորտը և խարխլել ՀԱՊԿ-ում առկա հավաքական անվտանգության մեխանիզմները։ Դրան զուգահեռ, մենք արձանագրում ենք, որ միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի էմիսարները ուղևորվում են Բաքու։ Սա սրում է լարվածությունը երկու հանրապետությունների միջև, չի նպաստում հայ-ադրբեջանական երկխոսությանը, հրահրում է սպառազինությունների մրցավազք տարածաշրջանում»։ Ռուս դիվանագետի խոսքով՝ 2020 և 2022 թվականների եռակողմ համաձայնագրերի փաթեթը մնում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համընդհանուր հիմքը։ ՌԴ ԱԳՆ-ն համոզված է, որ «կայունությունը և անվտանգությունը Հարավային Կովկասում կարող են և պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները՝ տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքի շրջանակներում»։ «Եվրատլանտականների կողմից սեփական բաղադրատոմսերի պարտադրումը, որը հեռու է տարածաշրջանի առանձնահատկությունների ընկալումից, հանգեցնում է Հարավային Կովկասում նոր բաժանարար գծերի առաջացմանը և կործանարար հետևանքներ կունենա ոչ միայն այս տարածաշրջանի, այլև ամբողջական Եվրասիական անվտանգության վրա։ Հուսով ենք, որ Բաքուն և Երևանը դա լավ են հասկանում»,-ասել է դիվանագետը։
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55