«Լույս» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված «Էներգիայի արդյունավետ վերափոխման խթանում - 2024» զեկույցը․
«2024թ. Հայաստանը Էներգիայի վերափոխման ինդեքսի 52.7 միավորով 120 երկրների շարքում զբաղեցնում է 79-րդ տեղը։ Հայաստանի 2023 և 2024 թվականների վարկանիշային դիրքը վերջին տասնամյակի վատագույնն է։
Հայաստանի 2024թ. Էներգիայի վերափոխման ինդեքսը ցածր է 2017-ի ինդեքսից՝ պայմանավորված երկրում էներգիայի վերափոխման գործընթացի՝ վերջին 7 տարիների արդյունավետության անբավարար մակարդակով։
2024թ.-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանի Էներգիայի վերափոխման ինդեքսի «Համակարգի արդյունավետություն» ենթաինդեքսը աճել է, իսկ «Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսը՝ նվազել, ընդ որում, վերջին 2 տարում զգալիորեն՝ գումարային 8.6 միավորով։ 2022թ. համեմատ նվազում է արձանագրվել այս ենթաինդեքսի 5 ցուցիչներից 4-ում։ Մասնավորապես, «Կարգավորումներ և քաղաքական հանձնառություն» ցուցիչը նվազել է 14.7, «Կրթություն և մարդկային կապիտալը»՝ 8.2, «Նորարարությունները»՝ 3.0, իսկ «Ֆինանսներ և ներդրումները»՝ 15.9 միավորով։ Ընդ որում, թվարկված ցուցիչներից վերջինի այդքան էական նվազումը դրա հաշվարկման համար օգտագործվող ցուցանիշների կտրուկ վատթարացման հետևանք է։ Մասնավորապես, «Վերականգնվող էներգետիկայում ներդրումների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում» ցուցանիշը նվազել է 16 անգամ, «Մասնավոր սեկտորին տրվող վարկերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում» ցուցանիշը՝ 19.6 միավորով, իսկ «Օրենքի գերակայություն» ցուցանիշը՝ 7.0 միավորով։ «Կրթություն և մարդկային կապիտալ» ցուցիչի գծով վատթարացումը առավելապես պայմանավորված է «Որակավորված աշխատուժի առկայություն» ցուցանիշի 10.8 միավորով նվազմամբ։
Հայաստանի 2024թ. Էներգիայի վերափոխման ինդեքսը 3.8 միավորով պակաս է համաշխարհային միջինից: Ընդ որում, համաշխարհային միջինին զիջում են և՛ «Համակարգի արդյունավետություն», և՛ «Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսները՝ համապատասխանաբար 2.3 և 5.9 միավորով:
Էներգիայի վերափոխման ինդեքսով և զբաղեցրած դիրքով Հայաստանը հարևան 4 երկրներից չի զիջում միայն Իրանին։
Համաշխարհային վարկանիշային աղյուսակում Ադրբեջանը Հայաստանից առաջ է 41, Վրաստանը` 23, իսկ Թուրքիան՝ 20 հորիզոնականով: Իրանը Հայաստանից հետ է մնում 23 հորիզոնականով:
Հայաստանի Էներգիայի վերափոխման ինդեքսը գերազանցում է զեկույցում ներառված ԵԱՏՄ անդամ Ղազախստանի և Ղրղզստանի (ՌԴ-ն և Բելառուսը զեկույցում ընդգրկված չեն) ցուցանիշներին»:
Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
13:09 08.11.25
14:03 08.11.25
10:44 08.11.25
13:34 08.11.25
11:22 08.11.25
10:02 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01