Տարածաշրջանում խաղաղությանն ալտերնատիվ տարբերակ չկա և սա մեր սկզբունքային դիրքորոշումն է. Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում նշեց ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը: Նա նշեց, որ Իրանն իր դիրքորոշումը հայտնել է և դա միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին է։ «Մեր կարծիքն այն է, որ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում պետք է հարցերը լուծվեն»,-ասաց նա։ Մինչդեռ, ըստ նրա, խաղաղության երկխոսության շուրջ ԱՄՆ-ի դերը բարի չէ։ «Նրանք այլ նպատակներ են հետապնդում, փորձում են Կովկասը վերածել պլատֆորմի՝ այլ երկրների հետ հաշվեհարդար տեսնելու համար: Մենք, ունենալով փորձը մեծ սատանայի՝ ամերիկայի վերաբերյալ, շատ հոռետես ենք նրանց կողմից արտահայտված հայտարարությունների մասին: Մենք չենք հավատում, որ նրանք տարածաշրջանի ժողովուրդների բարին են ցանկանում: Նրանք այնքան հեռու են, որ լարվածությունը նրանց վրա չի ազդի»: Դեսպանի խոսքով, եթե ԱՄՆ-ն ուզում է շրջանցել և որոշ երկրների բանակցություններից դուրս թողնել, նշանակում է, որ նրանց ցանկությունը միանշանակ չէ։ «Մենք ցանկանում ենք՝ համապարփակ խաղաղություն տիրի։ Ցավոք, ԱՄՆ-ն՝ այդ մեծն սատանան, իր նպատակներին հասնելու համար իրենց գործիքակազմն է օգտագործում»,-ասաց նա։ Դեսպանը նշեց, որ «3+3» բանաձևի շրջանակում պետք է հասնել խաղաղության։
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15