ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական ուղղության ավագ տնօրեն Մայքլ Կարպենտերը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գնացել է ոչ ճիշտ ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ Վրաստանի կառավարությունը խելքի կգա, տեղեկացրել է SOVA-ն։ «Անկեղծ ասած, երբ մենք տեսնում ենք քաղաքացիական հասարակության ճնշումներ, երբ մենք տեսնում ենք, որ կիրառվում են օրենքներ, որոնք սահմանափակում են տարածքը Վրաստանում հիմնարար ազատությունների համար»։ Դա անհամատեղելի է այն արժեքների հետ, որոնք ընկած են ՆԱՏՕ դաշինքի հիմքում եւ, անկեղծ ասած, մենք չենք կարծում, որ դա համատեղելի է եվրատլանտյան ինտեգրման հետ ընդհանրապես, ներառյալ ԵՄ-ը»,- ասել է Կարպենտերը։ «Ակնհայտ է, որ վերջին մի քանի ամիսներին, ցավոք, Վրաստանի կառավարությունը գնացել է ոչ ճիշտ ուղղությամբ եվրատլանտյան ինտեգրման տեսակետից»,- նշել է նա։ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը նշել է, որ Վաշինգտոնը վաղուց աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Բացի այդ, նա նշել է, որ ԱՄՆ-ը մասնակցել է Ժնեւի միջազգային բանավեճերի ավելի քան 60 փուլերին՝ ի աջակցություն Վրաստանի։ «Ուստի, անկեղծ ասած, մենք հետեւում ենք այլ ուղղությամբ ընթացող այդ շարժմանը որոշ անհանգստությամբ եւ տխրությամբ։ Եվ այսպես, մենք հուսով ենք, որ կտեսնենք Վրաստանի կառավարության ռազմավաական գծի փոփոխություն»,- նշել է Մայքլ Կարպենտերը, որի հայտարարությունը հրապարակել է լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն Х-ի պլատֆորմում։ Նշենք, որ Վաշինգտոնը սկսել է Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների վերանայում։ Հուլիսի 5-ին ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը տարածել է հայտարարություն, որում ասվում է, որ Վաշինգտոնը հետաձգել է «Արժանի գործընկեր» (Noble Partner) զորավարժությունները Վրաստանի համար «անորոշ ժամանակով», պաշտոնական Թբիլիսիի հետ հարաբերությունների վերանայման հիման վրա։
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44