Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է վարչապետի աշխատակազմի 2023 թ. գործունեության հաշվետվությունը: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու տարում ըստ աշխատակազմի ստորաբաժանումների իրականացված ոլորտային միջոցառումների մասին: Մասնավորապես տեղեկատվություն է ներկայացվել ստորաբաժանումների կողմից ստացված նախագծերի, կազմված եզրակացությունների, ներկայացված և ընդունված դիտարկումների, ստացված և ուղարկված գրությունների, տրված հանձնարարականների կատարման ընթացքի նկատմամբ հսկողության, նախարարական կոմիտեներում քննարկված հարցերի և ընդունված որոշումների, կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ: Մանրամասներ են ներկայացվել գրավոր քվեարկության գործընթացի թվայնացման, կադրային համալրվածության, փաստաթղթաշրջանառության վերաբերյալ: Վարչապետին զեկուցվել է նաև դիմումների քննության գործընթացի վերաբերյալ, նշվել է, որ մշակվել և պետական կառավարման համակարգի մարմիններին է տրամադրվել ամենամսյա կտրվածքով քաղաքացիներից ստացված դիմումների թվաքանակի, դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ ներկայացվող տեղեկատվության նոր ձևաչափ: Ընդգծվել է, որ նոր ձևաչափով վիճակագրական տվյալները ստացվում և ամփոփվում են ամենամսյա պարբերականությամբ: Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել նաև իրականացման ենթակա ծրագրերը, որոնք են քաղաքացիներից ստացված դիմումների քննարկման և դրանց արդյունքների մասին տեղեկատվություն պարունակող հաշվետվությունների և վիճակագրական տվյալների արտաբերման հնարավորության ստեղծում, գործարկում, վերադաս պետական մարմնում «Թեժ գիծ» գործառույթի պարտադիր առկայության ապահովում, «citizen-feedback» համակարգի գործարկումը, քաղաքացիներից ստացված դիմումների քննարկումն ու բավարարումը: Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներից հետաքրքրվել է՝ արդյոք առկա՞ է վիճակագրություն, թե դիմումներում բարձրացված հարցերի որ մասն է լուծվում, կամ դիմող անձանցից քանի տոկոսն է գոհ լինում իր դիմումի արդյունքից: «2023 թվականին 9615 մարդ դիմեց, դա նշանակում է՝ 9615 հարց կա, դրանցից քանի՞սն է լուծվել, և քանիսը մնացել առանց լուծման»,- հարցրել է վարչապետը: Ի պատասխան զեկուցվել է, որ վիճակագրությունը ստացվում է մի քանի աղբյուրի միջոցով, տվյալ դեպքում՝ այլ գերատեսչություններից: «Հարց լուծողը, որպես այդպիսին, վարչապետի աշխատակազմը չէ, որոշումը կայացվում է կոնկրետ իրավասու պետական մարմնում: Մենք դրա վերաբերյալ ստացած բողոքը կա՛մ վերահասցեագրում, կա՛մ պարզաբանում ենք ստանում՝ փորձելով հասկանալ նաև մյուս կողմի տեսակետը: Մեր վերահասցեագրած դիմումների նկատմամբ հսկողություն սահմանելով՝ հետո վիճակագրություն ենք ստանում, թե քանի տոկոսն ինչ ելքով է ավարտվել, ու դրանով իսկ հասկանում, թե վերահասցեագրած դիմումներից քանիսը լուծվեց կամ չլուծվեց»,- նշել է վարչապետի աշխատակազմի դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչության պետ Համլետ Նազարյանը՝ ավելացնելով, որ ստացված դիմումների մեծ մասը բավարարվել է: Վարչապետը նշել է, որ այստեղ հարցը երկու կողմ ունի, առաջինը՝ որ դիմումների հետ աշխատելու գործընթացը լինի արդյունավետ: «Բայց նաև պետք է արձանագրել, որ, ի վերջո, քաղաքացիների դիմումներն ահռելի տեղեկատվություն են պարունակում երկրում տեղի ունեցողի մասին: Եվ այդ տեղեկատվությունն, ըստ էության, մեծ արժեք ունի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Հաջորդիվ զեկուցվել է վարչապետի մասնակցությամբ արտաքին քաղաքական միջոցառումների կազմակերպմանն ուղղված գործընթացների, միջազգային պայմանագրերի և իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի փաստաթղթերի ընթացքավորման, արտաքին գործերի բնագավառում միասնական քաղաքականության վարմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ: Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի կազմման, մշտադիտարկման, ռազմավարական նախագծերի փորձաքննության, ծրագրերի իրականացման մշտադիտարկման վերաբերյալ զեկուցվել է, որ 2023 թվականին Վարչապետի աշխատակազմի կողմից կատարվել է 541 միջոցառում, իսկ ռազմավարությունների մասով՝ 451 միջոցառում: «Բաց կառավարման գործընկերություն» 2022-2024 թթ. 5-րդ ազգային ծրագրի մասով ներկայացվել է, որ ռազմավարական հաղորդակցության և մասնակցային կառավարման բարեփոխումների շրջանակում իրականացվել է կարիքների գնահատում և լայնածավալ հետազոտություն, մշակվել է ռազմավարական հաղորդակցության և մասնակցային կառավարման ինստոիտուցիոնալ կառավարման մոդել: Հանրային մեխանիզմների ներդրման շրջանակում հիմնվել է irazekum.am հարթակը, իրազեկման նախագծերի շրջանակում նախաձեռնվել են «Խաղաղության խաչմերուկ», «Հայրենիքը պետությունն է» նախագծերը: Հաշվետու տարում իրականացվել են նաև Արամ Խաչատրյանի 120-ամյակին, Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման աշխատանքներ, Համահայկական 8-րդ խաղերի, ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպման աշխատանքներ: Ընթացքի մեջ է Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման գործընթացը:
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55