«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ադրբեջանական սահմանազատման համատեղ հանձնաժողովի կանոնակարգը, որը պետք է հաստատվեր հուլիսի 1-ին, դեռ կողմերի միջեւ համաձայնեցված չէ․ բանակցությունները, ըստ իշխանական աղբյուրի, կառուցողական հուն չեն մտել: Իսկ այդ կանոնակարգով իբրեւ թե պետք է իրականացվեր սահմանազատումը` գծվեին հայ-ադրբեջանական սահմանները, եւ պետք է սահմանվեր, թե որ տարածքն է հաջորդից սահմանազատվելու: Պետք է ամրագրվեր, որ սահմանազատումն իրականացվում է Ալմա-Աթայի հռչակագրով եւ այդ ժամանակների քարտեզով։ Սակայն Ադրբեջանը տավուշյան 4 գյուղերը ստանալուց հետո պահանջում է, որ ինքը որոշի, թե որն է սահմանազատվող հաջորդ տարածքը:
Հայկական կողմը դիմադրում է՝ ասելով, թե առանց այն էլ մեկնարկը տրվել է ձեր ուզածով, հիմա պետք է գործընթացը տեղափոխել այն տարածքներ, որտեղ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմն օկուպացրել է ՀՀ սուվերեն հողը՝ Ջերմուկի, Գեղարքունիքի հատվածներ։
Հակառակ պարագայում, եթե հաջորդ քայլն էլ Ադրբեջանի օգտին լինի, հայաստանյան ներքաղաքական գործընթացները կարող են անկանխատեսելի դառնալ։ Իսկ Ադրբեջանը համառորեն ցանկանում է շարունակել Սյունիք-Նախիջեւան հատվածում, որ այս փուլում էլ Տիգրանաշենը ստանա։ Նաեւ պահանջում է նախ անդրադառնալ 4 անկլավներին` Տավուշի մարզի 3-ին ու Տիգրանաշենին, իսկ դա ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի հանձնման քայլ է լինելու:
Եվ հրաժարվում է Ալմա-Աթայի հռչակագիրն ամրագրել կանոնակարգում: Իմաստն այն է, որ յուրաքանչյուր հատվածում նոր հիմքեր մոգոնեն` Տավուշում 76 թվի քարտեզն էր, հաջորդում բոլորովին այլ հիմք կլինի։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ, ըստ էության, չթաքցրեց, որ սահմանազատման գործընթացը սառեցված է։ Միայն «հույս հայտնեց», որ սահմանը կվերարտադրվի Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքների հիման վրա»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55