Նոյեմբերի 8-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, ավանդույթի համաձայն, ընդունեց «Մանկական Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող Մերի Վարդանյանին ու Անահիտ Ադամյանին և Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանին:
Այս տարի փոքրիկ եգչուհիները մրցույթին կներկայացնեն Նիկ Եգիբյանի եւ Ավետ Բարսեղյանի հեղինակած «Տարբեր» երգը: Ներկայացված տասնյակ երգերից Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ «Մանկական Եվրատեսիլ»-ի համար ընտրվել է հատկապես այս երգը, որն ի հայտ է բերում երկու պատանի երգչուհիների ոճային տարբերություններն ու պայքարը: Երգն ավարտվում է ժպիտով ու սիրով և դառնում է նրանց միասնականության առանցքը:
Ողջունելով շնորհալի երգչուհիներին՝ Հրանուշ Հակոբյանը ջերմորեն շնորհավորեց նրանց՝ նշելով. «Նման հեղինակավոր մրցույթին մասնակցելն արդեն իսկ հաղթանակ է և ես շնորհավորում եմ ձեզ՝ այդ առթիվ: Ակնհայտ է, որ դուք իսկապես շնորհալի եք, ունեք տաղանդ ու բեմական կեցվածք և ուզում եմ վստահ լինել, որ բեմում կկարողանաք այնպես երգել, որ բոլորը հիանան Հայաստանի ներկայացուցիչներով: Պետք է հիշեք, որ ձեր հաջողությանը սրտատրոփ սպասելու են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի բոլոր անկյուններում, որտեղ որ հայ կա, որ ձեր յուրաքանչյուր հնչյունն արձագանքելու է 10 միլիոն հայության հոգիներում»:
Նախարարն իր խոսքում բարձր գնահատեց ինչպես Հայաստանի հանրային հեռուստատեսության դերը, այնպես էլ Գոհար Գասպարյանի ջանքերը՝ «Եվրատեսիլ»- ում Հայաստանը պատշաճ ներկայացնելու գործում:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարին ջերմ ընդունելության համար՝ «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ասաց. «Շատ լավ է, որ կան ավանդույթներ և այդ ավանդույթները պահպանվում են: Ամեն անգամ, երբ մրցույթի մեկնելուց առաջ մենք գալիս ենք սփյուռքի նախարարություն՝ կարծես ուժ ենք առնում Ձեր խոսքերից ու քաջալերանքից: Այդ ամենը պարտավորեցնող է, և մենք ամեն ջանք կգործադրենք արդարացնելու Ձեր սպասումները»:
Այնուհետև, գեղեցիկ կատարումներով, խելացի և հուզիչ խոսքով հանդես եկան Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը:
Հանդիպման ավարտին Հրանուշ Հակոբյանը նրանց ծաղիկներ ու գրքեր նվիրեց՝ մաղթելով հաղթական վերադարձ Մալթայի մայրաքաղաք Վալետտայից, որտեղ նոյեմբերի 20-ին կկայանա «Մանկական Եվրատեսիլ-2016»-ը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47