«Փաստ» օրաթերթը գրում է.
«Այս օրերին նորից կտրուկ շատացել են քննարկումներն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը կարող է որոշում կայացնել՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից: Մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ նա վերջերս իր «փոքր թիմին» տեղեկացրել է, որ աշնանը լուրջ, կտրուկ քայլեր է իրականացնելու: Չի բացառվում, որ խոսքը հենց դրա մասին է: Եթե այդպես է, ապա Փաշինյանին նաև այլ աջակիցներ են պետք քպականներից բացի, որպեսզի ցույց տա, թե «լայն համախմբում» կա դեպի Արևմուտք կողմնորոշման ու ՀԱՊԿ-ից դուրս գալու թեմայի շուրջ: Առավել ևս, որ բոլոր հարցումներով թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ ՔՊ-ի վարկանիշները չափազանց ցածր են: Իսկ ԱՄՆ-ն շտապեցնում է Նիկոլ Փաշինյանին՝ հնարավորինս արագ Ռուսաստանին դուրս բերել Հայաստանից և ապահովել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որը բխում է ԱՄՆ-ի շահերից: Սրա մասին, ի դեպ, օրերս խոստովանեց նաև կարկառուն քպականներից մեկը: Եվ այս դաշտում, մեր տեղեկություններով, Փաշինյանին կարող են աջակից լինել իշխանության սատելիտ արտախորհրդարանական որոշ կուսակցություններ, որոնք արևմտյան «գծի» մեջ են: Նրանց Փաշինյանը կարող է ճոխ խոստումներ տալ՝ պաշտոններ, հաջորդ ընտրություններում ԱԺ «խցկելու» շանս, միայն թե ավելի ակտիվացնեն հակառուսական քարոզչությունն ու ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամագրվելու միֆական գաղափարները: Ի՞նչ արձագանք կարող է լինել Ռուսաստանից: Փորձագետների մեծ մասը վստահ է, որ Ռուսաստանը ձեռքերը ծալած չի նստելու, և կարող է Փաշինյանի արկածախնդրությանը հետևել ՌԴ-ի կոշտ արձագանքը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական, ինչից առաջին հերթին տուժելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանն իր ՔՊ-ով ու սատելիտներով, այլ Հայաստանն ու հայ ժողովուրդը: Օրերս, անդրադառնալով այս թեմային, «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրել էր, որ հանուն իշխանության պահպանման՝ Փաշինյանը պատրաստ է ՀՀ-ն վերածել «գեոպոլ իտիկ կամիկաձեի»՝ԱՄՆ-ՌԴ, Արևմուտք-ՌԴ հակամարտության մասնակցի»: Ավելին, ըստ հեղինակների, «եթե ՀՀ-ն վերածվի հակառուսական, հակաիրանական պլացդարմի, իսկ Արևմուտքի, ՆԱՏՕ-ի հետ ջերմացումը հենց դա է ենթադրում, ապա ապագա պատերազմին ընդառաջ ՀՀ-ն միայնակ է մնալու թուրք-ադրբեջանական նոր ագրեսիայի օրերին»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01