Թուրքական listelist.com կայքն անդրադարձել է թուրքական արտադրության առաջին հրթիռի հեղինակ Գիրգոր Դիվարջըին՝ նշելով, որ շատերին անհայտ այդ անունն իրականում Թուրքիայի Հանրապետության հրթիռաշինության հիմնադիրն է:
1959թ.-ին Մարմարա ծովի ափին գտնվող Բանդըրմա քաղաքում ավագ դպրոցի աշակերտների կողմից հիմնվեց մինչ այդ նմանը չունեցած մի նախագիծ՝ «Բանդըրմա հրթիռային ակումբ»: Սեփական նախաձեռնությամբ տարբեր ուսումնասիրություններ և փորձարկումներ անցկացնող երիտասարդների շրջանում էր նաև հայազգի Գիրգոր Դիվարջըն, որը հետագայում պետք է դառնար թուրքական արտադրության առաջին հրթիռի նախագծողը:
Ընդամենը 3 տարի անց՝ 1962թ.-ի սեպտեմբերի 19-ին, թուրքական ԶՈՒ-ի անմիջական աջակցությամբ Դիվարջըի հեղինակած առաջին հրթիռը ենթարկվեց առաջին փորձարկման: Հայազգի երիտասարդ գիտնականն այնքան ոգևորված էր նախագծով, որ իր նշանածի հետ միասին կուտակած 400 լիրա գումարը ներդրել էր այս նախագծում:
Marmara1 անունը կրող, 1.5 կգ քաշով և 1 մ 33 սմ-անոց հրթիռը, որի վրա պատկերված էին թուրքական կիսալուսինն ու աստղը, պատմության մեջ գրանցվեց որպես Թուրքիայի «առաջին իսկական հրթիռ»: 
Հայազգի գիտնականը, շարունակելով իր գործունեությունը, ձեռնամուխ եղավ «Բանդըրմայի հրթիռային ակումբի»՝ Անկարայում և Ստամբուլում գրասենյակների բացմանը: Marmara1-ին հաջորդեց Marmara2-ը, այնուհետև՝ Hürriyet1 և Hürriyet2 հրթիռները:
Սակայն Գիրգոր Դիվարջըի անունն այդպես էլ անհայտ մնաց թուրք երիտասարդությանը և թողնվեց հետին պլանում, ինչպես սովորաբար պատահում էր Թուրքիայում հայազգի նորարարների դեպքում: 

14:23
14:13
13:38
13:19
13:08
12:49
12:23
12:06
11:38
11:16
11:07
10:48
10:25
10:09
09:43
09:19
09:02
15:06
14:38
14:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55