«Փաստ» օրաթերթը գրում է.
«Օրերս Հայաստանում տեղի է ունեցել Dubai Investment ֆորումը, որի 2 օրվա ընթացքում, մեր տեղեկություններով, վաճառվել է մոտ 60 մլն դոլարի անշարժ գույք Դուբայում: Վաճառվել են 1, 2 և 3 սենյականոց բնակարաններ: Այս ֆորումը կազմակերպել է Elit Stroy Property ընկերությունը, որը 8 տարվա փորձ ունեցող հայտնի անշարժ գույքի գործակալություն է և վաղուց արդեն գործունեություն է ծավալում Ղազախստանում, Ուկրաինայում, Թայլանդում և Արաբական Էմիրություններում: «Փաստ» թերթի տեղեկություններով, նույնիսկ կազմակերպիչների համար է անակնկալ եղել հայաստանյան շուկայի այդպիսի աշխուժությունն ու հետաքրքրությունը Դուբայի անշարժ գույքի նկատմամբ: Ըստ այդմ, մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշվել է Երևանում բացել կազմակերպության մասնաճյուղ: Մենք փորձեցինք կապ հաստատել ընկերության հայազգի տնօրեն Լիլիթ Սարգսյանի հետ՝ ճշտելու, թե երբ է հիմնադրվելու մասնաճյուղը, և թե ովքեր, ինչ խավի ներկայացուցիչներ են նման ծավալի գնումներ կատարած անձինք: Ցավոք, տնօրենի հետ զրուցել չհաջողվեց, իսկ Elit Stroy-ի աշխատակիցը նշեց, որ գնորդների հետ կապված տեղեկությունները խիստ կոնֆիդենցիալ են և հնարավոր չէ տրամադրել երրորդ անձի: Ինչ վերաբերում է Երևանում մասնաճյուղ բացելու մասին տեղեկություններին, ապա մեր զրուցակիցը հաստատեց դրանք՝ հավելելով, որ այդ մասին լրացուցիչ կտեղեկացնեն»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02