 
            Հուլիսի 17–ի ժամը 22.41-ին «Սևան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով, ներքին արնահոսությամբ բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա, 56-ամյա և 41-ամյա երեք տղամարդ. առաջին երկուսը՝ Սևան քաղաքի, երրորդը՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ։ Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հրազենային վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով ժամը 22.20-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհի հարակից հյուրանոցային համալիրին կից քոթեջում ձերբակալվել և ոստիկանության Սևանի բաժին է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրի՝ 19–ամյա և Տավուշի մարզի Կողբ բնակավայրի՝ 40–ամյա բնակիչ երկու տղամարդ։ Ձերբակալման ժամանակ քոթեջի հյուրասենյակի սեղանին եղել է «Մակարովի» նմանվող ատրճանակ: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները ներկայացվել են Սևանի քննչական բաժին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ 19–ամյա երիտասարդը և 40–ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ Երևան-Սևան-Իջևան ճանապարհի հարակից հյուրանոցային համալիրում հանգստանալիս վիճաբանության մեջ են մտել նշված վայրում հանգստացող Սևան քաղաքի բնակիչ՝ 37-ամյա, Աբովյան քաղաքի բնակիչ՝ 42-ամյա երկու տղամարդկանց և Երևան քաղաքի բնակիչ 36–ամյա կնոջ հետ։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով 37-ամյա և 41-ամյա տղամարդիկ, ինչպես նաև հյուրանոցային համալիրի անվտանգության 56-ամյա աշխատակիցը ստացել են հրազենային վնասվածքներ։ Հուլիսի 18-ի ժամը 6.40-ին «Սևան» բժշկական կենտրոնից հայտնել են, որ որովայնի շրջանում հրազենային վնասվածքներ ստացած Սևան քաղաքի 37–ամյա բնակիչը, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ, դեֆորմացված գնդակի նմանվող դետալներ, արնանման հետքեր: Հայտնաբերվել և առգրավվել են նաև երկու ատրճանակներ՝ փամփշատուփում փամփուշտներով։ Առգրավվել և զննության է ենթարկվել նաև տեսահսկող սարքը։ Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու և մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Նորատուսի բնակիչ՝ 19–ամյա և Կողբի բնակիչ՝ 40–ամյա տղամարդիկ ձերբակալվել են: Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
                                        11:16
 
                                        11:02
 
                                        10:46
 
                                        10:33
 
                                        10:06
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        18:44
 
                                        18:22
 
                                        18:01
 
                                        17:35
 
                                        17:17
 
                                        17:07
 
                                        16:55
 
                                        16:47
 
                                        16:29
 
                                        16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42