Ինչպես արդեն հայտնել էինք, դեռևս 2015 թվականին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ը ՀՀ Վարչական դատարան հայց էր ներկայացրել՝ ընդդեմ ՀՀ Արտաքին գործերի նախարարության՝ պահանջելով հրապարակել (տրամադրել) Հայաստան-ԵՄ Ասոցացման ու խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի գոնե մի հատվածը (որը վերաբերվում է սակագնային կարգավորումներին):
Արտաքին գերտեսչությունը, իր հերթին, պնդում էր, որ պայմանագիրը դասվել է ծառայողական գաղտնիքի ցանկին, քանի որ դրա հրապարակումը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության կենսական շահերին:
Վարչական դատարանը` դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ, բավարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորման» հայցը՝ պարտավորեցնելով ԱԳՆ-ին՝ հրապարակել համաձայնագրի նշված դրույթների լուսապատճենները և հատուցել դատական ծախսերը:
Սակայն, Արտաքին գործերի նախարարությունը, իր հերթին, չհամակերպվելով տապալված համաձայնագրի մի մասը հանրությանը ներկայացնելու մտքի հետ, վարչական դատարանի վճիռը օրերս բողոքարկել է վարչական վերաքննիչ դատարան՝ փորձելով հնարավորինս հետաձգել կարևորագույն այդ համաձայնագրի դրույթները հանրությանը ներկայացնելու պահը:
Հիշեցնենք, որ Ասոցացման ու խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները տևեցին 3 տարուց ավել, այն վերջնական համաձայնեցվեց 2013 թվականի օգոստոսին և տապալվեց Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի Մաքսային Միությանը և ԵԱՏՄ-ի անդամակցելու մասին հայտարարությամբ, քանի որ ԵԱՏՄ-ին անդամակցումը ենթադրում է, որ պետությունը այլևս չի կարող ինքնուրույն արտաքին տնտեսական քաղաքականություն վարել:
Ու թեև այժմ Հայաստանը Եվրոպական Միության հետ տանում է բանակցություններ՝ նոր համաձայնագրի վերբերյալ, սակայն, դրանք չեն վերաբերվում սակագնային կարգավորումներին (որոնք հակասում են ԵԱՏՄ-ին): Հետևապես այդ կարգավորումներին վերաբերվող՝ տապալված համաձայնագրի դրույթները պատմություն են, որի մասին քաղաքացիները պետք է իրազեկվեն:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47