Սփյուռքահայ սյունակագիր Կատյա Քուշերյանն Asbarez-ի իր սյունակում անդրադարձել է արևմտահայերենի արդի խնդիրներին: Քուշերյանն ահազանգում է, որ արևմտահայերենը մի քանի սերունդ անց կարող է կանգնել վերացման վտանգի առաջ և այդ համատեքստում կարևոր է հենց Հայաստանում գրաբարի և արևմտահայերենի ավելի ակտիվ ուսուցանումը:
Քուշերյանի հոդվածը ներկայացնում ենք որոշակի կրճատումներով:
«Լեզուն անմիջականորեն կապված է հայրենիքի և պետականության գաղափարների հետ, հետևաբար՝ պետականության երկարամյա բացակայությունը մեզանում հանգեցրեց գրաբարի կորստին, իսկ նոր ձևավորվող և լեզվաբանության մեջ միջին հայերեն կոչվող լեզուն, որը պետք է դառնար ողջ հայության ընդհանուր լեզուն, չհասավ զարգացման իր գագաթնակետին, ինչն էլ հանգեցրեց աշխարհաբարի երկու տարբերակի առաջացման անցանկալի երևույթին:
Եթե լեզվի պահպանումն ու զարգացումը ենթադրում են նախ և առաջ հայրենիք և պետականություն, ապա 1915թ. Հայոց ցեղասպանությունն արևմտահայերենից խլեց այդ հիմքերից թերևս ամենաառաջնայինը՝ հողը:
Արևմտահայերենը կորցրեց իր ոտքի տակի հողը, բայց շարունակեց գոյատևել այն հրաշալի սերնդի հերոսական ջանքերի շնորհիվ, որոնք որտեղ էլ որ ապաստանեցին՝ զրկանքների գնով հիմնեցին դպրոցներ, պատրաստեցին ուսուցիչներ և հոգևոր գործիչներ, կորցրած հողի սերը կրկնակի կերպով փոխանցեցին լեզվին ու կառչեցին նրանից՝ որպես փրկության նավակ:
Նրանք պահպանեցին լեզուն և գոյատևեցին ի շնորհիվ լեզվի: Հաճախ ենք խոսում լեզվի պահպանման կարևորության մասին, և երբեմն դժվար է ասել ա՞զգն է պահում լեզուն, թե՞ հակառակը: Սերունդներ եկան, որոնց համար արևմտահայերենը մարմնավորում էր հայրենիք և դեռևս հանդիսանում էր հաղորդակցության ու ստեղծագործելու լեզու:
Այդ սերունդը, որի համար արևմտահայերենը դեռևս շարունակում է մնալ այդպիսին, աստիճանաբար անցնում է պատմության գիրկը՝ իր տեղը զիջելով ժամանակակից հային, որի հոգևոր կապվածությունն արևմտահայերենին թույլ է:
Բացառությամբ մի քանի օրինակների՝ Սփյուռքի գրեթե բոլոր գաղթօջախներում հաղորդակցության հիմնական լեզուն տվյալ երկրի լեզուն է, որին նրանք հարկադրված են տիրապետել, ստիպված են կրթություն ստանալ այդ լեզվով և մուտք գործել տվյալ հասարակություն: Մինչդեռ արևմտահայերենը նրանց համար հաղորդակցության նեղ շրջանակ է ենթադրում:
Տևական պատերազմները, որոնք ցնցումների են ենթարկում Մերձավոր Արևելքում գտնվող մեր մայր համայնքները, որտեղ հայերենը հաղորդակցության առաջնային լեզու է հանդիսանում, պատճառ են դառնում այդ երկրներից մեծ արտագաղթերի, և եթե գաղթը դեպի Արևմուտք է՝ համայնքի ներկայացուցիչները ստիպված հանձնվում են օտար լեզուներին, իսկ եթե Հայաստան՝ սովորում և գործածում են արևելահայերենը:
Աշխարհաքաղաքական զարգացումների հետևանքով առաջացած վտանգների կամ այլ պատճառներով Հայաստանում հաստատվող և արևմտահայերին տիրապետող հայերը, թերևս, որոշ ժամանակ կպահպանեն այն, բայց նրանց երեխաները՝ ոչ:
Ազնիվ կլինի նաև այսօր կանգնել արևմտահայերենի կողքին և պահպանել այն, հետամուտ լինել, որ գրաբարն ու արևմտահայերենը դասավանդվեն Հայաստանում՝ տալով հայրենաբնակ ժողովրդին այն բանալին, որով նրանք կկարողանան մուտք գործել գրաբարի և արևմտահայերենի գանձատնից ներս:
Արևմտահայերենը նահանջի շեփոր է հնչեցրել, ինչը խորը ցավի և ափսոսանքի զգացում է առաջացնում, սակայն միևնույն ժամանակ հիշեցնում, որ յուրաքանչյուր նահանջ իր մեջ ունի նաև կրկին առաջ շարժվելու նախադրյալ:
Պետք չէ շտապել, պետք է կանգնել արևմտահայերենի կողքին և օգնել նրան, հուսալ և սպասել, որովհետև լեզուն ինքն է հարթում իր ճանապարհը»:

12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47