MeidaHub-ն այսօր առավոտյան գրել էր, որ երեկ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում 3-ամյա երեխան ընկել էր երրորդ հարկի պատուհանից և հայտնվել երկրորդ հարկի պատշգամբում։ Գրել էինք նաև, որ երեխայի հետևից մայրն էլ է նետվել, որ փրկի նրան։
Զավակին փրկելու նետված մոր վիճակը լավ է, իսկ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նրան Սևան ԲԿ-ում ցուցաբերել են անհրաժեշտ բոլոր օգնություններն ու տեղափոխել Երևանի ԲԿ-ներից մեկը։
«Երեխան Սևանի ԲԿ է ընդունվել գանգուղեղային տրավմայով, նրա վիճակը եղել է ծանր։ Սևանում ձեռք են առնվել ռեանիմացիոն բոլոր միջոցառումները։ Երեխան ստացել է անհրաժեշտ դեղորայք, ինչպես նաև անցել է ապարատային շնչառության։ Դրա արդյունքում երեխայի վիճակը պահվել է ստաբիլ ծայրահեղ ծանր։ Ապա երեխան տեղափոխվել է Երևանի ԲԿ-ներից մեկը՝ հետագա բուժում ստանալու»,- պատմեց MediaHub-ի աղբյուրը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում