Դատական դեպարտամենտը հարկ է համարում տեղեկացնել, որ. Ապրիլի վերջից սկսած Դատալեքս համակարգում և դատական իշխանության ամբողջ փաստաթղթաշրջանառությունն ապահովող թվային ծրագրում ի հայտ են եկել տեխնիկական խնդիրներ, որի արդյունքում դատական ակտերի հրապարակայնացումը և Դատալեքս համակարգում տվյալների ներբեռնումն ու թարմացումը պարբերաբար հնարավոր չէր լինում կատարել: Դատական դեպարտամենտը և համակարգը սպասարկող «Մեյսիս» ընկերությունը փորձել են իրենց հնարավորությունների սահմաններում խնդրին ժամանակավոր լուծում տալ, և հաշվի առնելով, որ ինչպես Դատալեքսը, այնպես էլ ծրագիրը ավելի քան 15 տարվա վաղեմություն ունեն և նոր տեխնոլոգիաներով վերազինման անհրաժեշտությունն օրհասական է, սույն թվականի մայիսին խնդրի մասին տեղեկացվել է Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդը՝ հարցը քննարկելու և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանի աջակցությամբ լուծումներ գտնելու համար: Մինչ Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի կողմից վերոնշյալ խնդրի վերաբերյալ վերջնական և համապարփակ որոշման կայացումը՝ սույն թվականի հունիսի 28-ին Դատական դեպարտամենտի շենքում տեղի ունեցավ վթար՝ ջրի արտահոսք, որի արդյունքում վնասվեցին համակարգերը սպասարկող սերվերները: Վթարից սերվերների նման վնասումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ դեռևս 2017-2018 թվականներին սերվերային տարածքի նախագծումը և կառուցումը իրականացվել է թերացումներով, առնվազն` առանց անվտանգային լիարժեք կահավորման, և պատշաճ հաշվի առնված չէր կոյուղաջրի ջրագծերի տեղադրման մանրամասն սխեման: Դատական դեպարտամենտն արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել և սերվերային հանգույցի սենյակն ապահովվել է անհրաժեշտ անվտանգային կահավորմամբ: Այսօր, Դեպարտամենտի և «Մեյսիս» սպասարկող ընկերության ջանքերի արդյունքում հնարավոր է եղել վերականգնել համակարգերի «գործունակությունը», այդ թվում՝ մասնակի վերականգնվել է դատական գործերի բաշխման էլեկտրոնային ավտոմատացված համակարգը, սակայն մինչ օրս՝ չեն վերականգնվել 3 դատարանների՝ Սնանկության դատարանի, Արագածոտնի դատարանի, Վերաքննիչ վարչական դատարանի տվյալների բազան, առկա է դատական գործերի էլեկտրոնային քարտերում տեղեկությունների մուտքագրման անհնարինություն, խափանված է դատարանների միջև դատական գործերի էլեկտրոնային քարտերի տեղեկատվության փոխանցման և ստացման ծրագիրը, խափանված է բոլոր դատարանների ծրագրերի սերվերներից ինֆորմացիայի՝ դեպի Դատական դեպարտամենտի Տվյալների կենտրոն տեղափոխման տրանսպորտային համակարգը, ինչի արդյունքում չի թարմացվում նաև Դատալեքսը: Վթարի, ձեռնարկված միջոցների, ինչպես նաև ստեղծված իրավիճակի մասին կրկին տեղեկացվել է Խորհուրդը և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը՝ խնդրելով գտնել լուծումներ դատական իշխանության ամբողջ փաստաթղթաշրջանառությունն ապահովող թվային ծրագրի, Դատալեքս տեղեկատվական համակարգի և գործող համակարգերի կապուղիները վերազինելու, ամբողջությամբ թարմացնելու և համակարգերի հնությամբ պայմանավորված պարբերաբար առաջացող խնդիրները վերջնականապես լուծելու համար: Տեղեկատվական խորհրդում Գործակալությունը ներկայացրել է խնդրի լուծման իր տեսլականը և հավաստիացրել, որ երկու ամսվա ընթացքում ժամանակակից տեխնոլոգիաների և անվտանգային բարձր երաշխիքների կիրառմամբ հնարավոր կլինի ամբողջությամբ լուծել առկա խնդիրները, ինչպես նաև դատական համակարգը զերծ պահել հետագա նմանատիպ իրավիճակների առաջացումից: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ խնդրի ժամանակավոր լուծման նպատակով եզրափակիչ դատական ակտերը հրապարակվում են Դատական իշխանության պաշտոնական կայքում՝ court.am-ում:
15:14
14:50
14:39
14:25
14:05
13:45
13:28
13:05
12:33
12:06
11:33
11:04
10:33
10:02
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03