Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա նոյեմբերի 8-ի համեմատ 26 սմ-ով բարձր է եւ կազմում է 1900.52 մետր: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը:, փոխանցում է «ԷկոԼուրը»:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ 2016 թվականի ընթացքում Սեւանա լիճ բաց է թողնվել գեղարքունի եւ ամառային իշխան տեսակների 719.000 մանրաձուկ, մաքրվել է 52 հեկտար ջրածածկ տարածք:
Խաչիկ Հակոբյանը նշել է, որ նախատեսվում է 3 տարվա ընթացքում մշակել Սեւանի, Հյուսիսային, Հրազդանի ջրավազանային տարածքի կառավարման պլանները: «2017 թվականին այդ երեք կառավարման պլանների տեխնիկական առաջադրանքները մենք պիտի արդեն ներկայացնենք: Այստեղ բանակցություններ են ընթանում Եվրամիության Ջրային նախաձեռնության եւ USAID–ի հետ»,- նշել է բնապահպանության փոխնախարարը:
6 ամսում նախատեսվում է Ախուրյանի ջրավազանային տարածքի կառավարման պլանի հաստատումը: «Սա ներառվել է 2017 թվականի կառավարության ծրագրերը ապահովող միջոցառումների ցանկում, որի արդյունքում նշյալ ջրավազանային կառավարման տարածքում մենք կունենանք ջրային ռեսուրսների խնայողության, պահպանման, կառավարման արդյունավետության բարձրացում, ինչպես նաեւ ջրաքանակի, ջրածավալների ավելացումներ», - ընդգծել է Խաչիկ Հակոբյանը: Աշխատանքները իրականացվում են Եվրամիության Ջրային նախաձեռնության շրջանակներում եւ բյուջերի վրա ծանրաբեռնվածություն չի լինելու:
2017 թվականին նախատեսվում է Արարատյան դաշտի 20 ձկնաբուծական տնտեսություններում ներդնել ջրի ավտոմատ կառավարման համակարգ: Այս աշխատանքները նույնպես իրականացվելու են դրամաշնորհային միջոցներով:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47