«Որոշման ընդունումը պայմանավորված է Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները բարելավելու և տնտեսավարողների կողմից 2024 թվականի խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով վարկեր ներգրավելու համար անհրաժեշտ ապահովման միջոցների չբավարարող մասի համար բյուջետային երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությամբ»,- գործադիրի այսօրվա նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա տեղեկացրեց, որ խաղողի և պտուղ-բանջարեղենի մթերումներ իրականացնող ընկերությունները բազմիցս դիմել են էկոնոմիկայի նախարարություն՝ հայտնելով, որ շրջանառու միջոցների անբավարարությամբ, վարկային ծանրաբեռնվությամբ և ազատ գրավի սակավությամբ պայմանավորված՝ խնդիրներ են առաջացել նոր վարկերի ներգրավման, ինչպես նաև պտուղ-բանջարեղենային պահածոների տարայավորման համար անհրաժեշտ ապակե բանկաների, կափարիչների, ասեպտիկ պարկերի և դրանց տարաների ձեռքբերման հարցում: Պապոյանի խոսքով՝ տնտեսվարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում պետությունը 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024-ի դեկտեմբերի 30-ը կտրամադրի մինչև 50 %-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2023 թվականի արտահանված արտադրանքի արժեքը: «Եթե թվային արժեքով ներկայացնենք, պատկերացնենք, որ տնտեսվարողն ուզում է 2 մլրդ դրամ վարկ ներգրավել, որպեսզի ինքն իրականացնի պտուղ-բանջարեղենի կամ խաղողի մթերում, բայց ունի 1 մլրդ դրամի գրավ, ապա մյուս 1 մլրդ դրամի գրավը պետությունը տալիս է երաշխիք, որպեսզի ինքը վերցնի»,-ներկայացրեց Պապոյանը։ Տիգրան Խաչատրյանն էլ ասաց, որ այդ աջակցության շահառուները վարկային միջոցների 80 %-ից ավելին օգտագործում են հատկապես խաղողի մթերումների ժամանակ: Նա կարևորեց, որ որոշումը կայացնում են օգոստոսի սկզբին, որովհետև տնտեսվարողները կկարողանան որոշման շրջանակում, աջակցության ծրագրի բովանդակությունը հաշվի առնելով, պլանավորել իրենց հարաբերությունները գյուղացիական տնտեսությունների հետ, նախապես կնքել այն պայմանագրերը, որով պետք է գյուղատնտեսական արտադրանքը մթերել, և դիմել կառավարության աջակցության համար:
10:09
09:56
09:45
09:33
09:16
09:02
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55