Միջազգային զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտը առաջին կիսամյակում հասել է ռեկորդային՝ 1,9 մլրդ դոլարի։ Այս մասին հայտնում է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը։ Հունվար-հունիս ամիսների եկամտի չափը 5,2 տոկոսով (94 մլն դոլար) գերազանցում է 2023-ի նույն ցուցանիշը՝ գրում է Ալիք.գե-ն։։ ԵՄ երկրներից և Մեծ Բրիտանիայից զբոսաշրջիկների եկամուտը հասել է ռեկորդային բարձր մակարդակի։ Այն կազմել է 246 մլն դոլար, ինչը 14 տոկոսով ավելի է 2023 թվականի ցուցանիշից։ Ըստ Վրաստանի Ազգային բանկի տվյալների՝ եկամուտն ըստ երկրների բաշխվում է հետևյալ կերպ. Ռուսաստան – 380,1 մլն դոլար, Թուրքիա – 287 միլիոն դոլար, ԵՄ երկրներ և Մեծ Բրիտանիա – 246,3 մլն դոլար, Իսրայել – 175,4 միլիոն դոլար, Ադրբեջան – 78,5 մլն դոլար, Ուկրաինա – 69 միլիոն դոլար, Իրան – 64,2 մլն դոլար, Հայաստան – 64,1 մլն դոլար, Բելառուս – 39 միլիոն դոլար, Սաուդյան Արաբիա — 32,6 միլիոն դոլար, մնացած 462 մլն դոլարը՝ այլ երկրներից։ 2024 թվականի առաջին կիսամյակում օտարերկրացիները կատարել են ավելի քան 3 միլիոն այցելություն Վրաստան (տարեկան աճը կազմել է՝ 5,6 տոկոս)։ Առաջին կիսամյակում ամենամեծ թվով միջազգային այցելություններ են գրանցվել հարևան երկրներից՝ Թուրքիայից, Ռուսաստանից և Հայաստանից։
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55