ՀՀ ֆինանսների նախարարությունում, այսօր՝ նոյեմբերի 9-ին, Հայաստանի կառավարության եւ Հյուսիսային շրջակա միջավայրի ֆինանսական կորպորացիայի (ՀՇՄՖԿ) միջեւ ստորագրել է շրջանակային համաձայնագիր:
Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի անունից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, իսկ Հյուսիսային շրջակա միջավայրի ֆինանսական կորպորացիայի անունից՝ կորպորացիայի գլխավոր տնօրեն Մագնուս Ռիսթեդը:
ՀՇՄՖԿ-ը միջազգային ֆինանսական հաստատություն է, որը ստեղծվել է Դանիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի եւ Շվեդիայի կառավարությունների միջեւ 1990թ. կնքված համաձայնագրի հիման վրա: Այն հիմնականում վարկերի տեսքով ֆինանսավորում է տրամադրում շրջակա միջավայրի համար վնասակար նյութերի նվազեցմանն ուղղված ծրագրերին, ինչպես, օրինակ, համայնքներում էներգասնուցման եւ լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրմանը, կեղտաջրերի եւ կոշտ թափոնների կառավարմանը եւ վերամշակմանը, վերականգնվող էներգետիկայի ծրագրերի իրականացմանը եւ այլն:
Ի տարբերություն Հայաստանում գործունեություն ծավալող այլ միջազգային ֆինանսական կառույցների՝ ՀՇՄՖԿ-ի կողմից առաջարկվող ֆինանսավորման շեմը բարձր չէ, ինչը հնարավորություն կընձեռի Հայաստանում ոչ մեծ վարկունակություն ունեցող մասնավոր ընկերություններին եւս օգտվել կառույցի կողմից տրամադրվող ֆինանսավորումից:
Վերոնշյալ շրջանակային համաձայնագրի ստորագրումով Հայաստանում կստեղծվի հարթակ Հյուսիսային շրջակա միջավայրի ֆինանսական կորպորացիայի գործունեության իրականացման համար թե' պետական եւ թե' մասնավոր հատվածներում:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02