Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ԱՄՆ դեսպանատանը ընտրություններին նվիրված հավաքույթին հայտարարեց, թե ով էլ ընտրվի ԱՄՆ-ի նախագահ՝ միանշանակ է, որ Հայաստանը մնալու է ԱՄՆ-ի գործընկերը։
«Միացյալ Նահանգները կշարունակի ապահովել իր հանձնառությունները մեր բարեկամների հանդեպ, և անշուշտ, մեր հանձնառությունը բարեկամ Հայաստանի հանդեպ մենք կպահպանենք»,- ասաց դեսպանը:
Ըստ նրա, ԱՄՆ-ի համար կշարունակվի առաջնային խնդիր մնալ աջակցել Հայաստանի կայացմանը՝ որպես անկախ բարեկեցիկ երկիր, որը խաղաղ գոյակցում է հարևանների հետ:
«Մենք կմնանք Հայաստանի համար կայուն, հաստատուն գործընկեր, և կաշխատենք միասին ապահովել բարեկեցիկ ապագան, որին արժանի է հայ ժողովուրդը»,-ասաց նա և նշեց, թե շատ լավ է զգում, երբ նայում է, թե ինչքան շատ բարեկամներ ու գործընկերներ ունեն ՀՀ-ում:
Անկախ այն հանգամանքից, թե ով կհաղթի, ԱՄՆ սահմանադրության և օրենքների համաձայն տեղի կունենա իշխանության փոփոխություն:
Ռիչարդ Միլսը նաև նշեց, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությանը վերաբերող ծրագրերն 80 տոկոսով անփոփոխ են մնում, անկախ նրանից, թե ով է ընտրվում ԱՄՆ նախագահ։
«Ամերիկյան արժեքները, ազգային շահերը, և մեր բարեկամներն աշխարհում չեն փոխվում նախագահի փոփոխությամբ: Իսկ արտաքին քաղաքականության այն 20 տոկոսը պայմանավորված է տվյալ նախագահի այս կամ այն հարցերի նկատմամբ գերակայությամբ»,-ասաց նա:
Նա օրինակ բերեց այն, որ կանանց իրավունքի հարցը Քլինթոնի համար առաջնահերթ դարձավ, իսկ նախագահ Ջորջ Բուշի համար առաջնահերթ դարձան ՁԻԱՀ-ի դեմ պայքարին վերաբերող հարցերը:
Իսկ մինչ այդ դեսպանն ասաց, թե այս օրը Միացյալ Նահանգներում հատուկ օր է, երբ ԱՄՆ-ում վերահաստատվում են արդեն 240 տարի գործող ժողովրդավարական ավանդույթները, ավանդույթները:
Դեսպան Միլսը նշեց, որ այս ընտրություններով ԱՄՆ-ում իշխանությունը խաղաղ կփոխանցվի նորընտիր նախագահին, անկախ նրանից, թե ով կընտրվի։
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03