Արևմուտքը Հարավային Կովկասում ապակառուցողական օրակարգ է քարոզում, որի նպատակն է մասնատել տարածաշրջանը և քանդել պատմական կապերը Մոսկվայի հետ։
«ՌԻԱ նովոստի»-ին այդ մասին ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանը Ռուսաստանից ՝ «պոկելու» փորձերի մասին Պետդեպարտամենտի խոստովանությունները։ Ավելի վաղ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենն իր հայտարարության մեջ փաստացի խոստովանել էր, որ Վաշինգտոնը փորձում է պայմաններ ստեղծել Երևանի և Մոսկվայի հարաբերությունների խզման համար։ Նրա խոսքով՝ երկրի բնակչության զգալի մասը ցանկանում է հեռանալ Ռուսաստանից, իսկ ԱՄՆ-ն դրա համար պայմաններ է ստեղծում։ Մեկնաբանելով Օ՛Բրայենի խոսքերը՝ Զախարովան նշել է, որ «անշուշտ, արտաքին քաղաքականության համար պատասխանատու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների նման «անկեղծ խոստովանությունները» գրավեցին մեր ուշադրությունը։ «Սակայն նրանք զարմանք չառաջացրին, քանի որ Օ’Բրայենը ոչ մի նոր բան չասաց»,-հավելել է նա։ Զախարովայի խոսքով՝ ամերիկացի պաշտոնյան «միայն ստորագրել է այն բանի տակ, ինչի մասին իրենք պարբերաբար խոսում և զգուշացնում են իրենց գործընկերներին, այդ թվում՝ Երևանում, այն է՝ Արևմուտքը ապակառուցողական օրակարգ է քարոզում Հարավային Կովկասում, որի հիմնական նպատակը մեկն է՝ մասնատել տարածաշրջանը՝ ոչնչացնելով «Ռուսաստանի պատմական կապերն իր ավանդական դաշնակիցների ու հարևանների հետ»։ Ռուս դիվանագետն անհիմն է անվանել ԱՄՆ-ի հայտարարությունները, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից։ Նա վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան ամրության բոլոր փորձություններին, որոնց Արևմուտքը անհոգնել ենթարկում է տարածաշրջանը։ «Պատմության ընթացքում մենք բազմիցս ուս ենք տվել եղբայրական հայ ժողովրդին, և մտադիր ենք դա անել նաև ապագայում», -եզրափակել է Զախարովան։
20:45
20:19
19:37
17:51
17:33
17:15
16:58
16:45
16:29
16:13
15:53
15:12
14:48
14:34
14:09
13:53
13:38
13:15
13:02
12:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45