Կիրանցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև վեճ չի եղել։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից։ Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև մի քանի անգամ վեճեր են ծագել Կիրանց գյուղում նոր սահմանի վերաբերյալ: Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության աշխատակիցները պնդում են, որ նոր ճանապարհը, իբր, մասամբ անցնում է նաև ադրբեջանական տարածքով (ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի քարտեզներով)։ «Կիրանցի հատվածում նոր ճանապարհի երթուղու հետ կապված ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և Ադրբեջանի սահմանապահների միջև վիճաբանություններ տեղի չեն ունեցել։ Տավուշի մարզի Կիրանցի հատվածում սահմանազատումից հետո նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության կողմից անհամաձայնություն հայտնելու մասին տեղեկություններ ԱԱԾ-ում չկան»,- նշված է գրավոր պատասխանում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից էլ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ նոր ճանապարհի շինարարությունը սկսվել է արդեն սահմանազատման աշխատանքներից հետո։ «Կիրանցի կամուրջը շրջանցող նոր ճանապարհի երթուղին անցնում է ՀՀ սուվերեն տարածքով։ Կառուցվող ճանապարհի երթուղու փոփոխություն նախատեսված չէ»,- հայտնել են նախարարությունից։ Ընդ որում, Sputnik Արմենիայի տվյալներով, ճանապարհի կառուցման ընթացքում երթուղին արդեն մեկ անգամ փոքր-ինչ, այսպես ասած, «հետ է քաշվել» նոր սահմանից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
10:46
10:22
10:06
09:42
09:36
09:15
09:02
20:26
20:09
19:14
18:14
17:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55