Այսօր Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձն է:
1990թ․ օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց 12 կետերից կազմված փաստաթուղթը՝ այսպես սկիզբ դնելով Հայաստանի անկախության իրավական գործընթացին:
Փաստաթղթի ընդունմանը ԳԽ-ում նախորդել էին տևական քննարկումներն ու բանավեճերը։ Մինչ այդ, ԳԽ օգոստոսի 4-ի որոշմամբ ստեղծվել էր Հայաստանի անկախության հռչակագրի նախապատրաստվման հանձնաժողով, որում ընդգրկվել էր 15 պատգամավոր։ Արդեն մի քանի օր անց հռչակագրի նախագիծը պատրաստ էր։ Եւ Հռչակագիրն ընդունվեց ԳԽ-ում ներկայացված բոլոր ուժերի միջև բացարձակ կոնսենսուսի արդյունքում։ ԳԽ-ում այն ընթերցեց ՀՀՇ-ն ներկայացնող Արամ Մանուկյանը։
Հռչակագրի առաջին կետով Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն, կրճատ` Հայաստան, որը պետք է ունենար իր դրոշը, զինանշանը և հիմնը:
Երկրորդ կետն ասում էր, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է։
Հինգերորդ կետում նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ։
Հռչակագրի վեցերորդ կետում սահմանված է, որ Հայաստանը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ:
Հռչակագրի ամեն մի կետը ընդունվել է առանձին քվեարկությամբ:
Սակայն ամենաշատ բանավեճը ծավալվեց թե արդյո՞ք պետք է՞ Հայոց ցեղասպանության խնդիրը տեղ գտնի իրավական փաստաթղթում:
Խորհրդարանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր քաղաքական թիմը՝ ՀՀՇ-ն համարում էին, որ քաղաքական և դիվանագիտական տեսանկյունից ցեղասպանության հարցը Անկախության Հռչակագրում դնելը ճիշտ չէ և որ դրան կարելի է մեկ այլ փաստաթղթում անդրադառնալ: Սակայն քանի որ պատգամավորների մեծամասնությունը կողմ էր այդ դրույթին։ ՀՀՇ-ն տեղի տվեց այդ պահանջին, սակայն քաղաքականապես նուրբ ձևակերպմամբ. Փաստաթղթում ասվում է. Հայաստանը սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:
Այնուամենայնիվ, այդ կետը Հռչակագրում ընդգրկելուն դեմ քվեարկեց 25 պատգամավոր:
Հռչակագրի վերջին՝ 12-րդ կետն ասում էր, որ այս փաստաթուղթը հիմք է ծառայում Սահմանադրության մշակման, իսկ գործող Սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար:
Հայաստանի անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է։ Եւ սա հիմք դարձավ արդեն 1991թ. սեպտեմբերին անցկացնելու համաժողովրդական հանրաքվե։
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
10:44 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
11:22 08.11.25
13:34 08.11.25
10:02 08.11.25
09:55 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01