SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Իջևանի բաժին են զանգահարել «Իջևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ դանակահարված վիճակում 2 քաղաքացի է դիմել բուժօգնության։ Ժամը 21։30-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից կրկին հայտնել են, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Ռոման Ա․-ն, ում մոտ ախտորոշվել է «պարանոցի ձախ կեսի պատռված վերք» մարմնական վնասվածք։ Իսկ ժամը 23։50-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Տավուշի մարզի բնակիչ 25-ամյա Կարեն Ղ․-ն, ում մոտ ախտորոշվել է «աջ դաստակի կտրած-ծակած վերքեր թափանցումով որովայնի խոռոչ-լյարդի և բարակ աղու վնասումով, ներքին արյունահոսություն» մարմնական վնասվածքներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը Կարեն Ղ․-ին, Ռոման Ա․-ին, Տավուշի մարզի բնակիչներ 24-ամյա Վահագն Մ․-ին և 48-ամյա Միհրան Մ․-ին Արցախյան փողոցում գտնվող Տավուշի մարզի բնակիչ 41-ամյա Մելիք Ա․-ին պատկանող ավտոպահեստամասերի խանութ-սրահի դիմաց Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Մանե Շ․-ի անձի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ մոտեցել Տավուշի մարզի բնակիչ 27-ամյա Սերգեյ Մ․-ն, դանակով հարվածել է Ռոման Ա․-ին և Կարեն Ղ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ռոման Ա․-ն «Տավուշ-ջուր օգտագործողներ» ընկերության տնօրենն է, Կարեն Ղ․-ն աշխատում է ՀՀ ՆԳՆ Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատում՝ որպես փորձաշրջանի աշխատակից, Միհրան Մ․-ն ՀՀ պաշտպանության նախարարության պահեստազորի գնդապետ է, իսկ Վահագնը և Սերգեյը նրա որդիներն են։
18:44
18:22
18:01
17:35
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34